Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այսօր...

Բայց այսօրները վերջ չունին. միտքս, կարծեմ, կրցի հասկցնել, թե մեր ազգայիններն ալ սրբոց առթիվ ինքզինքնին կերուխումի տված են, կուտեն, կը խմեն, կերգեն, կը պարեն, կը գինովնան։ Սրբոց տոնախմբությանց այսպես արագ իրարու հաջորդելը հակառակ է առողջապահական օրինաց. գինովության տակ դրված շարունակելի բառին պես զզվելի բան չկա։

Այսօր սուրբի մը տոնախմբությունն է։

Այդ սուրբին անունր չտանք, որ չվիրավորվի։

Վաղը մարդ չես տեսներ փողոցը։

Վաճառականն յուր գրագրին կսպասե, գանձապետը վաճառականին, վարժապետն աշակերտներուն, երբեմն աշակերտներն ալ իրենց վարժապետներուն, ժամ կոչը — ներեցեք — քահանաներուն, հիվանդը՝ բժշկին։ Մարդ չկա փողոցը։ Միայն սպասավորներ կը տեսնես, որ կազեոզ կը տանին, կը բերեն։

— Ատ ի՞նչ է, Մարգար աղբար։

— Ղազեոզ է. աղա... էֆենտիին ստամոքսը քիչ մը ավրվեցավ ու...

— Տարածդ ի՞նչ է, Թորոս։

— Ղազեոզ է, էֆենտի... հանըմին քիչ մը սիրտը կը խառնվի կոր, պիտի խմե։

— Մարկոս ո՞ւր կերթաս վազելով։

— Քանի մը շիշե ղազեոզ պիտի առնեմ։

— Թագուհի տուտու, ո՞ւր բարով առտվանց կանուխ:

— Թո՜ղ տուր, թո՜ղ տուր, առտըվանցով խոսիլ մի տար ինձի։

— Խե՞ր է։

— Քանի մը շիշե ղազեող առնեմ տանիմ... այնքան խմեցին, որ պիտի ճաթին։

— Վնաս չունի, տարին անգամ մէ։

— Գետնին տակն անցնի ասանկ էյլենճեն:

— Ո՞ւր կը վազես, Կարապետ աղա։

— Ոտքդ պագնեմ, աս տեղվանքը խրըրքճի մը կը ճանչնա՞ս։

— Ի՞նչ կա։

— Ճանըմ, մուշուն վալս խաղալնիքեն ոտքը չսահի չիյնա մի, ոտքը չցավցունե մի... քիչ մալ ճնկեր էր...

— Վնաս չունի, ամեն օր չէ ա՛։

— Ուր բարով, Հակոբ աղա։