Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մի հարցներ, մի հարցներ.․․ երեկ գիշեր անունի էինք, գինովին մեկը էֆենտիին հետ կատակ ընեմ ըսելնիքեն գինիի բաժակը էֆենտիին գլուխը չնետե մի։

— Կազեոզ ա՛ռ քիչ մը։

— Ի՞նչպես կազեոզ... ճակտին արյունը չկրցինք կտրել, բժիշկի գացի..․ ան ալ գինով չըլլա մի․․․ դեղագործի վազեցի, ան ալ թախըմ մը կազեոզի շիշեր քովը շարած պառկեր է, շարժելու ժամանակ չունի։

— Ամեն օր չէ ա՛։

— Հիմա ուրիշ բժշկի մը կը վազեմ կոր... ես ալ հալ չունիմ.․․ տահա կազեոզս չեմ խմած ես։

— Մարտիրոս աղա, բարև։

— Աստուծու բարին... աֆ կընես, խոսելու ժամանակ չունիմ։

— Խեր ըլլալ։

— Ըլլա։ Երեկ գիշեր բալթոս առեր տարեր են, չիյտեմ ո՞վ առեր է։

— Կազեոզ մը, կազեոզ մը։

— Ատամ, դուն ալ միշտ կատակով կը խոսիս։

— Աս ի՞նչ վիճակ է, Անթառամ տուտու, հևալով ո՞ւր կ՝երթաս։

— Ահ, ես չէի ուզեր կոր երթալ և իրավունք ունիմ եղեր։

— Ի՞նչ է, ի՞նչ։

— Բարով խերով չերթայի։

— Ի՞նչ եղավ։

— Ինչ խայտառակ մարդեր կան եղեր։

— Չխոսի՞ս։

— Քա, վայ պանա, բոլքա խաղալնիքեն փիլիճի պես աղջկան մեջքը անխըտար սխմե, որ զավալլրին մեջքին ոսկորը տեղեն խախտի... մեջքը չկրնար կոր առնել նե... վահ, յավրում, վահ, քուզամ. աս կողմերը խըրըխճի մը կը ճանչնա՞ս։

— Խըրըխճի չեմ ճանչնար, բայց սա տեղը կազեոզ կը ծախեն, գնա՛, շիշե մառ։

Ո՜ կազեոզ... կամ կազեոզ, կազեոզ... երբ չկայիր դուն այսչափ գինով ալ չունեինք... դու, ո՜ ըմպելիդ գինեթափ, քաջալերեցիր գինովները։

Ո՜ մարդկային տկարություն... խենդության դեմ եթե դեղ մը գտնվի՝ ամենեն խելացիներն անգամ կսկսին խենդենալ։