Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանավոր կենդանիներու մեջ դրամի պակասութենե ուրիշ բան չտեսնվիր։

Վաճառականին մեկը տասը հազար ոսկի կը վասակի սնանկությամբ։


17—22 մարտ

Ձմեռը կր ծերանա։

Բաղդատեցե՛ք ձմեռ և ծեր բառերն. կը կարծվի թե ձմեռը ծերեն ելած ըլլա, ծերն ալ ձմեռեն։ Բանասերներուն կարծիքը կը հարցվի։

Այսուամենայնիվ չըլլա որ հագուստնիդ թեթևցնեք. հագուստի մասին որևե փոփոխություն ևս վնասակար է այս միջոցիս․ հագուստը սկզբունքի չնմանիր։


23—31 մարտ

Հողմային պարզություն։

Սրտի պարզությունը կը փնտրվի։ Մսին գինը կը բարձրանա։

Երկաթուղվո մընկերություն կորոշե առագաստ բանալ յուր կառքերու վրա, որպեսզի քիչ մավելի արագ ընթանան։

Այս ամսվան մեջ ծնող մանչերը ազգային նվիրատվությանց չեն մասնակցիր և ազգին մեջ կռիվ հանելու տրամադրություն կունենան։ Իսկ աղջիկներն պճնասեր ու շռայլ կըլլան։

Մայրեր, խնայեցե՛ք ազգին։


ԱՊՐԻԼ

1—7 ապրիլ

Ապրիլին առաջին օրը կատակի համար սուտ խոսելու սովորությունը կամաց կամաց բնություն դարձավ ամենուս քով, այնպես որ այսօր քիչ մարդ կը գտնվի, որ սուտ խոսելու համար ապրիլ 1-ին կսպասե։

Զգուշացե՛ք խաբեբաներեն... շաղակրատ բժիշկներեն։

Քանի մը պզտիկ հրդեհներ կը պատահին։

Կղզվո մը մեջ երկրաշարժի ցնցումներ կ՝զգացվին։

Մսավաճառութենե սնանկացած մեկը քահանա կը ձեռնադրրվի։