Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առուտուրները բացվեցան։

Ոսկերչաց շուկայն լի Է բազմությամբ. աժան մատնիներ, օղեր, ապարանջաններ, մանյակներ կը ծախե ժողովուրդն աճուրդով, և ոսկերիչները կը գնեն։

Հազարավոր տուներ, գետիններ կը վաճառվին խիստ աժան գնով։

Խմբագիրները տան միջնորդ կը դառնան։

Աստված վերջերնիս բարի ընե։


8—13 մայիս

Օդը կը շարունակն հստակությունը։

Մութի մեջ խնդիրներ կան, որոնց ոչ ոք կրնա վերահասու ըլլալ։

Կանանց շրջազգեստները քիչ մալ կը կարճնան: Քանի մը կանայք էրիկ մարդու հագուստ կը հագնին։

Հունձքերը լավ երևույթ ունին, բայց հասկերուն մեջ բան չկա, — իմաստա՜կ հասկեր:


14—20 մայիս

Դեսպան մուրիշ դեսպանի մը տունը կը հրավիրվի կերակուրի։

Հյուպատոս մը նեղ և պզտիկ կոշիկ հագնելուն համար փողոցե մը անցած ժամանակ կիյնա։ Լրագիրը ոմանք քաղաքականություն մը կը տեսնեն այդ կոշիկին մեջ։


21—28—31 մայիս

Օդերուն խոսք չկա, բացի շնորհակալութենե.

Տաքությունը հետզհետե կավելնա։ Շատ ամուսիններու մեջ պաղություն կը տիրե։

Հողագործներն շատ ուրախ չեն։ Շատ փոխանակագիրներ կը մերժվին։ Մատակարար մը կը ճամբվի։ Խոհարար մը սպասուհվո հետ սիրահարություն կընե հարուստ տան մը մեջ։

Զգուշացե՛ք ամսույս մեջ զավակ բերելէ, մանչերը կամ գրաշար կամ բանաստեղծ կամ խմբագիր կըլլան, իսկ աղջիկները միշտ նշանտուքի խոսքեր կուզեն լսել։