Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈԻՆԻՍ

1—5 հունիս

Ջերմությունը կավելնա։

Կնաթողություններ կը լսվին։

Մարդուն մեկը նարտ խաղացած ժամանակ կիյնա, կը մարի՝ չկրնալով հանդուրժել կելայի հարվածներուն։

Ընդհանուր ժողովո մեջ ջերմ վիճաբանություն մը տեղի կունենա, երեսփոխանին մեկն յուր ընդդիմախոսին մեջքին կից մը կուտա։


6—12 հունիս

Տաք օդ։

Օղեմոլները կսկսին գարեջուր խմել։

Լրագիրը գրելու նյութ չեն կրնար գտնել։

Երկու մեծ գողեր կը ձերբակալվին։

Մատակարար մը յուր տան տիկնոջը աչք կը տնկե։

Տղայոց շատ պտուղ մի տաք։

Ամուսնացյալ մարդ մը աչք կը տնկե ուրիշ կնոջ վրա։


13—19 հունիս

Օդը հստակ։

Տաքությունը կավելնա. արյունային մարդոց համար բարկանալու եղանակ չէ... թող որ Փրկիչն ալ լեցուն է։

Առևտուրները կը դադարին։

Ամեն մարդ ծովու բաղանիք վարձելու ետևե է։

Երկաթուղվո մը շինությունները մեծ փութով առաջ կը տարվին։

Մարդուն մեկը պարտքը կը վճարե այն օրն, հորում տալ խոստացած էր։ Խե՜նդ մարդ.․․


20—27—30 հունիս

Պիտի ճաթինք տաքեն։

Անվնաս փորհարության մը կա շատ մարդոց մեջ։

Ամերիկան նոր գյուտ մը կընե։

Շոգենավի մը ածուխը կես ճամբան կը հատնի և չկրնար ճամբան շարունակել։

Ամսույս մեջ ծնվող մանչերը խելացի կըլլան, իսկ աղջիկները դաշնակահար։