Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը խնդրեմ սա սեխերը ծով նետեցեք։

Կուրծքի տկարություն ունեցողները ծով չմտնեն։


10—17 օգոստոս

Զովությունը կսկսի, ինչպես նաև հարբուխը։

Ծովեն ելնելե վերջր նայեցե՛ք, որ գլուխնիդ չորնա։

Առավոտն երբ անոթի փորանց խաղող կերե՛ք, որքան որ կը ներե ձեր քսակը։

Երաժիշտներուն ձայնը աշխարհ բռներ է։

Խեղճ ձայնավորներուն ձայնը չելներ։ Եկեղեցի գտցող չկա։

Մեծ քանակությամբ պուտրա կսպառի։


18—25 օգոստոս

Սնանկություններ։

Թաղական մը պզտիկ գումար մը կ՝առնե թաղին սնդուկեն և յուր աղջիկը կը կարգե։

Պատրիարքարան մը քանի մը պաշտոնյաներ կը ճամբե խնայողության պատճառավ։

Կոշկակար մը քաղաքական հոդված մը կը հրատարակե։

Ամպամած, պիտի անձրևե։


26—31 օգոստոս

Զովություն. գիշերները մի՛ նստիք ծովեզերքը։ Մժղուկներեն հանգիստ չկա։ Հիսունըհինգ տարու կին մը հինգ հարյուր ոսկի կը խոստանա հետը կարգվողին։

Այս ամսույս մեջ ծնող մանչերն ալ, աղջիկներն ալ բախտավոր կըլլան, ազգը պետք ունի անանկ մանչերու և աղջիկներու։


ՍԵՊՏԵՄԲԵՐ

1—8 սեպտեմբեր

Մերթ անձրև, մերթ արև, ուստի —
Մերթ արտասուք, մերթ ժպիտ։
Մի՛ լայք, Աստված ողորմած է։
Առուտուրները դադրեցան. հարուստներն աղքատներու վիճակը չեն ուզեր իմանալ։