Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտնեն տուները և մեկ մեկ քիչ բան վերցնելով կը շատանան: Ապրին ասանկ սակավապետ գողերը։


7—14 դեկտեմբեր

Անձրև և ձյուն. դժգոհության պատճառ տալու չափ ցուրտ չկա. լրագրի հարձակմանց մեջ քիչ մը պաղություն կա։

Հարուստի մը զավակը երգիչ օրիորդի մը հետ կը փախչիլ Երթան բարյավ։

Լեզվաքննությունն քայլ մալ առաջ կերթա։


15—21 դեկտեմբեր

Բժիշկ ըլլալու ամիս։

Քիթ մը չկա, գլուխ մը չկա, ակռա մը չկա, անկաջ մը չկա, որ չցավի. ի՞նչ խայտառակություն է աս. հանցանքն իրենցն է. զգուշանան թող, մինչև լույս պարելու հետևությունն է։

Բժիշկներն ալ թող վասակին, ողջ ըլլան, որ մեռցնեն մեզի։


22—31 դեկտեմբեր

Անձրևախառն ձյուն։

Հաշվեկշիռներ հանելու պատրաստություններ։

Հարուստ մը չորս աղքատ աղջիկներ կը կարգե հոգվույն համար։ Պետական մարդու մը ճառեն կը հասկցվի, թե աշխարհիս խաղաղությունը անվրդով պիտի մնա։

Ամսույս մեջ ծնող զավակներեն մեծ բան չակնկալվիր։

Մնանք բարով։

Տեսնվինք 1888-ին։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԻՒՆ ԵՐԵՎԵԼԻ ԱՆՑԻՑ

Ի բարձմանէ ամօթոյ մինչև ցայժմ են ամք 
 10
Ի ծաւալմանէ շողոքորթութեան ի թերթս հայկականս 
 9
Ի մտից պճնասիրութեան ի կրօնաւորս 
 20
Ցանգործագրութենէ ներքին կանոնադրութեան Ընդհանուր ժողովոյ 
 8
Ի հաստատութենէ աներեսութեան 
 10
Յորոշման է հաստատութեան Ընծայարանի 
 6