Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Ի կործանմանէ Շահ-Նուպար՝ վարժարանի 
 15
Ի կործանմանէ թաղային վարժարանաց մայրաքաղաքիս 
 28
Ի հաստատութենէ տպագրութեան ի հայս և ի դժբախտութենէ տպարանապետաց, գրաշարաց, հեղինակաց, դասատուաց 
 321
Ի բարձմանէ հնազանդութեան ի փոքունց 
 20
Ի բարձմանէ գաւազանաց յազգային վարժարանաց 
 21
Ի կորստենե կողմնացուցին ի հայս 
 8
Ի գիւտոյ խաբեութեան 
 9
Յանկանոնութենէ հաւաքման ազգային տրոց 
 28
Ի բարձմանէ պարզասիրութեան ի հայ կանանց 
 26
Յերկրորդ նորոդութենէ անտարբերութեան ի հայս 
 18

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈԻԹՅՈԻՆՔ

Գլխուս վրա — Ես քուկին սպասավորդ չեմ։

Ո՞ւր տեսնվինք վաղը — Կուզե՞ս հեռանալ և գլուխս չցավցնել։

Կը բողոքեմ — Ա՜հ, եթե կարողանայի չարիք մընել քեզ։

Սուրճ մը կառնե՞ք — Գործ ունիմ, բաներնիդ գացեք։

Չեք երեվար կոր — Պարտքդ ե՞րբ պիտի վճարես, աղա՛։

Կը խոստանամ — բան մալ չեմ կրնար ընել։

Կրնա՞նք քիչ մը տեսնվիլ — Կրնա՞ք ինձի չորս հարյուր ոսկի տալ։

Ի՞նչ է մեր հաշիվը — Այս օրերս չեմ կրնար քեզի ստակ տալ, քիչ մալ համբերե։

Աղան դուրս չելներ կոր — Հյուր ընդունելու ժամանակ չունինք։


ՔԱՆԻ Մը ՏՐԱՄ ԱԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆ

Հարավային հողմերը մարդուս քթին ձեր կը փոխե՞ն, պարզ քթի մը արծվի քթի ձև կուտա՞ն, մեկ խոսքով, հարավային հողմերը բանաստ եղծ կընե՞ն մարդս։

Ավադիկ հարցում մորուն, գիտենք, ժխտական պատասխան պիտի տան բանաստեղծը, ճշմարտությունն այս է սակայն, թե բանաստեղծության պես բան մը կը նշմարեմ իմ վրա վերջին երկու ամիսներուս մեջ, ուր հարավային հողմ կը փչե շարունակ, ո՞ր կողմ ալ դառնաս... կարծես հյուսիսն ալ հարավեն կը փչե։