Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— էֆենտի՛, մենք պարտք ըրինք։ էֆենտի՛, դուն այս գործեն վաստկելիքդ վաստկեր ես, ատիկա մեր իրավունքն է։

— Իրավունք ի՞նչ է, սո՞ւգ բան մ՝է, ո՞ւր կը ծախվի, ջանքերու գործածեցիք այդ բանը, ճիլա՞ է, ի՞նչ է։ Մինչև հիմա շենքերու մեջ իրավունք գործածվիլը լսած չունեի։

Այսպես ըսելով խեղճ արհեստավորներուն իրավունքը չես տար, զանոնք պարտքի տակ ճնշել կուտաս, անոնք ալ կը հուսահատին և այսօր վերջին ծայր խեղճության մեջ կանիծեն ու կը նզովեն զքեզ։ Բայց դուն խեղճերուն ահն բանի տեղ դնելու չես ու խարդախություններդ շարունակելու ես։

— Ես չեմ կրնար ընել, ատանկ հարստությունն գետնին տակը անցնի։ Դուն ինձի ուրիշ միջոց մը ըսե։

— Ա՞ս ալ չպիտի կրնաս ընել։

— Ո՛չ։

— Շատ աղեկ, մյուս միջոցներուն նայինք անանկ է նե։

— Խեր ըլլա, Խիկա՛ր, վազելով, հևալով ուսկի՞ց կուգաս կոր։

— Զբոսարանի մը մեջ նստած էյի, ըսին՝ թե Թատրոնը հարըստության ճամբան կը սորվեցունե կոր, ես ալ վազելով եկա աղաչելու, որ ինձի ալ սորվեցունես հարստության ճամբան։

— Շատ աղեկ, նստեցե՞ք, հարստության ճամբան աղեկ սորվելու համար մարդս պետք է որ Պոլսո քաղաքական աշխարհագրությունը գիտնա, այսինքն Պոլսո ճամբարները սորվի, Ալեմտաղի, Պեյլերպեի, Սկյուտարի, Իճատիեի, Պեշիկթաշի ճամբաներն աղեկ գիտնա։

— Ճամբարները սորվելով ի՞նչպես հարուստ կրնա ըլլալ մեկը։

— Ճամբաներուն ուսումն շատ կօգնե հարուստ ըլլալու բայց անկից զատ շարժուն թաղերուն ու գյուղերուն վրայոք ալ տեղեկություն առնելու ես։

— Ի՞նչ կ՝ըսես, գյուղերը տեղերեն կը շարժին և ուրիշ տեղ կ՝երթան։

— Այո՛, հարուստ ըլլալ ուզող մեկը կրնա Վայրկենի մը մեջ Ալեմտաղին Իճատիե բերել, Պեյլերպեին Բումելիի կողմը անցունել, Թոբ Բաքուն Սկյուտար բերել։

— Ատ ի՞նչպես կ՝ըլլա։