Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես կը տեսնեք, Կռոնոսի ժամացույցին համընթաց ժամացույց գտնելը խիստ դժվար է, եթե ոչ անկարելի..․

Եվ այս ժամացույցներով մեր հաշիվը պիտի գտնենք։

Անոնք՝ որոց ժամացույցները ետ կը մնան՝ շատ կապրին բնականաբար, որովհետև ժամանակեն կը շահին. իսկ անոնք որոց ժամացույցները առաջ կերթան՝ քիչ կապրին, վասնզի, ժամանակեն կը կորսնցնեն։ Այնքան ճշմարիտ է ինչ որ ըսինք, որքան սուտ է առակի կարգ անցած այն ճշմարտությունը, թե դժբախտության մեջ ժամերը դանդաղ կը շարժին և բարեբախտության մեջ արագ կը սահին։ Ցավոց մեջ մարդս մեկ տարվան մեջ հինգ տարի կապրի և ըստ այնմ գլխուն մեկ քառորդը կը ճերմկնա, մինչդեռ հաճոյից մեջ տարի մապրողը հազիվ ամիս մապրած կըլլա, և, հետևաբար, ճերմկցած մազերը կսկսին սևնալ. այսպես, քառասուն տարեկան մարդ մորուն սիրտն և միտքն ալեկոծության մեջ են հաջորդ տարին քառասուն և վեցին կը թևակոխե, մինչդեռ վաթսուն տարու մարդ մորուն միտքն ու սիրտը նավահանգիստ հասած են՝ հետևյալ տարին քառասուն և հինգին կը մտնե։ Այսուամենայնիվ ընդունելի չէ ասոնց ոչ մին և ոչ մյուսն, վասնզի, մին առաջ կերթա և մյուսն ետ կը մնա։ Ոչ ոք ժամացույց գնելու ժամանակ կըսե ժամագործին. — կաղաչեմ, տուր ինձ անանկ ժամացույց մոր առաջ երթա, կամ կուզեմ անանկ ժամացույց մոր ետ մնա։ Մարդս փոխանակագիր մէ, քաշված օրեն կսկսին օրերը պակսիլ, ուստի, լավ է, որ ըստ օրինի վճարվի ժամանակին, առանց տեղի տալու զեղչի կամ բողոքի։ Խնդիրը կը փոխվեր անշուշտ, եթե Ժամանակը բարեհաճեր ընդունիլ statu quo-ն, բայց նա կը մերժե զայն ու կառնե կը տանի զմեզ, մանավանդ զանոնք, որ Ժամանակն սպաննած ըլլալու հավակնությունը կունենան։ Ուստի, հարկ անհրաժեշտ է, որ շտկենք մեր ժամացույցները, գիտնալու համար, թե որչափ ապրած ենք 1887-ի մեջ, ոչ թե գոհություն կամ դժգոհություն հայտնելու համար — որովհետև հարյուր տարվան ծեր մը գլխուն վրա ճերմակ մազ մը տեսնելուն պես, տեր ողորմյա, կըսե, հարյուր տարեկան եմ, ասանկ բան տեսած չունեի գլխուս վրա, աս ալ տեսանք, փա՜ռք Աստուծո։ Նույնպես բանաստեղծ մոր յուր նմանյաց հետ բաղդատմամբ շատ երջանիկ կյանք կը վարե, չքաշվիր հրապարակավ գանգատելու յուր բախտեն և խնդալու ժողովրդյան մորուքին, մինչդեռ անդին անանկ երիտասարդներ կան, որ այնքան թշվառ եղած են, այնքան անոթի մնացած են, որ խեղճերը ստիպված են... բանաստեղծ — ոչ թե, ըսինք, գոհություն