Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ դժգոհություն հայտնելու համար, որովհետև ըսինք, երջանիկներն են միշտ, որ դժգոհ են իրենց վիճակեն, այլ չստիպվելու համար օր մը Դավիթ մարգարեին հետ աղաղակելու «Խօսեցայ լեզուաւ իմով և ասացի, ցոյց ինձ, տէր, զկատարած իմ և զթիւ աւուրց իմոց քանիօ՞ն է, զի գիտացից թէ որչափ ինչ պակասեալ է յինէն»։

Ամեն ժամ գիտնալու համար, թե որչափ բան պակսած է մեզմե, պետք է միշտ ժամանակին հետ ընթանալ։ 1887-ի մեջ ընթացա՞ծ ենք ժամանակին հետ։ Ոչ, պատվական եղբարք իմ։ Ժամանակին հետ գրեթե բնավ քայլած չենք, երբեմն շատ առաջ գնացած ենք, երբեմն ալ շատ ետ մնացած ենք, և, ինչ որ զարմանալի է, շատ անգամ ալ առանց ժամանակի քայլ առած ենք։ Գիտեմ, այս տողերը հաճո չպիտի թվին անոնց, որք սովորություն ունին իրենց ձեռքն իրենց խղճին վրա դնելու և որք պիտի պատասխանեն ինձ, — Ձեռքս խղճիս վրա դնելով կը հայտնեմ, թե առ անձս, առ ընկերություն և առ ազգս ունեցած պարտականությունս անթերի կատարած եմ։ — Կը խնդրեմ, մեկդի քաշե ձեռքդ և քիչ մը մտիկ ըրե ինձ։ Ձեռք և խիղճ... ամենեն սովորական բառեր դարձած են այսօր և մեր անհատական, ընտանեկան, առևտրական, գրական, վարչական և խորհրդարանական կենաց մեջ օրը հարյուր անգամ կը կրկնվին։ Չկա ձեռք մոր խղճի մը վրա դրված չըլլա, կարելի չէ գտնել խիղճ մորուն վրա ձեռք մը դրված չըլլա — որո՞ւն ձեռքը — շատ անգամ զարմացած եմ, թե այս մարդիկ մեկ ձեռքով ի՞նչպես կրնան աշխատիլ և ընտանիք ապրեցնել։ Անդին ավազակապետ մը կը ձերբակալեն և կուզեն ձեռքերն ետևն կապել. կընդիմանա, կուզե որ խղճին վրա դրվին ձեռքերը, ասդին մարդասպան մը կը փախչի, ի՞նչ կըսեք, ասոր ալ ձեռքը խղճին վրա դրված է։ Հոս կը տեսնես ժողով մոր ժողովրդականություն չկորուսնելու համար ժողովուրդը կսպաննե, ասոր ալ խղճին վրա է ձեռքը: Խիղճը պարզապես ձեռագործ մեղած է այսօր։

Ո՛չ, մեծապատիվ և գերապատիվ եղբարք իմ։ Ոչ — խոսքը մեր մեջ մնա — ձեր ձեռքը չէ, որ ձեր խղճին վրա է, այլ ձեր խիղճն է, որ ձեր ձեռքին վրա է, ոչ թե ձեր ձեռքը դրած եք ձեր խղճին վրա, այլ — կը խնդրեմ, մի՛ հուզվիք — այլ ձեր ոտքը դրած եք ձեր խղճին վրա — արդեն հուզվելու բան մալ չկա, ինչո՞ւ հուզվիք...

Եվ ի՞նչ գործեցիք անցյալ տարվան մեջ:

Պատասխան. — գորձեցինք ինչ որ հնար էր և այսօր կրնանք