Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաշտոնը։ Նույնպես ազգին բժշկական, իրավագիտական ճյուղերուն պաականող անհատներ առանց շահու ակնկալության գրականության կը ծառայեն։

Ծեր քահանա մյուր բանասիրական գործն գլուխ հանելու համար յուր խուցին մեջ կաշխատի առանց ամենափոքր Մեկենասի մաջակցությունը վայելելու։

Միացյալ ընկերությունք կը հարատևեն իրենց ձեռնարկին մեջ, ինչպես նաև Դպրոցասիրաց, Հայուհյաց Խիզանու ընկերությունք...

Շտկենք ուրեմն մեր ժամացույցները մեծապատիվ և գերապատիվ տյարք իմ, զի մի՛, երբ օր մը Դավիթ մարգարեին հարցապնդումը կրկնենք, պատասխան տրվի մեզ այսպես․

— Ցուցի ձեզ զկատարած ձեր և զթիւ աւուրց ձերոց, զի գիտասջիք թէ ամենայն ինչ պակասեալ է ի ձէնջ։

Ո՜հ, ես կը դողամ արժանի ըլլալե ասանկ պատասխանի մը — ես, որ տենդ չունիմ — ծանր է ինձ լսել այդպիսի հանդիմանություն մը, բոլորովին պակսի՜լ, բոլորովին կորսվի՜լ, պատվաբեր բաներ չեն։ Բայց, պիտի ըսեն, բնության մեջ բան մը չկորսվիր, այլ ամեն բան կը փոխվի։ Այո, ճիշտ է, այսօր կապրին դեռ շատ ընտանիքներ և ազգեր, որք շատուց անհետացած են։ Եվ ես այդ ընտանյաց և ազգաց ամեն օր կը հանդիպիմ։ Երբ խաղամոլությունը տեսնեմ՝ կըսեմ սեղանավոր...յանի գերդաստանն է․ երբ շռայլության հանդիպիմ՝ կըսեմ, ժամանակավ շատ երևելի ընտանիք մէր... նույնպես երբ բարուց ապականության մոտ գտնվիմ, անմիջապես կը ճանաչեմ թե... որ ազգն է այն. իսկ երբ անմիաբանություն և երկպառակություն տեսնեմ՝ կարծես ծունկերս կը կտրին, ծունկ կը չոքիմ և կը համբուրեմ զանոնք. «Ո՜, նախահարք մեր» գոչելով։ Այս ամենը նկատողության առնելով՝ կըսեմ ես, ի՜նչ հարկ կա նորեն փոխվելու։ Եվ ի՞նչ գիտենք, թե ինչի պիտի փոխվինք։ Եվ միթե բավական փոխված չենք...

Ջանանք ուրեմն, որ զեղծումներն ու մոլություններն պակսին մեզմե, ժամանակին հետ մեկտեղ քալենք և ապրինք... առանց փոխվելու անշուշտ։

Եվ դու, ո՜ Ժամանակ, թույլ մի՛ ըներ որ քեզմե առաջ անցնինք. և եթե երբեմն ետ մնանք, կաղաչեմ, բարեհաճեցեք քիչ մը սպասելու մեզ։

Օն անդր ի գործ...