Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ մենք, որպես ըսինք, ասանկ ժամանակի մը մեջ՝ ուր ազգասիրությունն. և առատաձեռնությունը խաղալիք դարձած են, դեռ շատ պիտի փնտրենք Օտյաններ ու Սպարդալյաններ։


ԽԻԿԱՐ

Բնական էր, որ Խիկար ալ տարելգխուն առթիվ յուր հաշիվներուն վրա նայվածք մը նետեր։

Արդ, Խիկար քննելով յուր հաշիվները, բավական գոհացուցիչ գտավ զանոնք։ Տեսավ, թե յուր բաժանորդաց թիվն հուսացվածեն ավելի ստվարացած էր և երթալով կը բարձրանար, թե բաժանորդները մեծ մասամբ դժվարություն չէին հարուցած բաժնեգինը վճարելու մասին։ Տետրակները քննելու միջոցին հանդիպեցանք սակայն նաև այնպիսի բաժանորդներու, որ ի գավառս, որ բնավ կարևորություն չեն տված իրենց բաժնեգինը հատուցանելու և որոշեցինք այս մասին քանի մը խոսք ընելու։

Արդարև, կը գտնվին բաժանորդներ, որ նամակավ կը հրամայեն խմբագրաց թերթ ղրկել իրենց այս ինչ ամսեն սկսյալ։ Խմբագիրք կը փութան անոնց հրամանները կատարել և քանի մամսեն կսկսին աղաչել նամակավ, որ բարեհաճին բաժնեգինը ղրկել։ Պատասխան չեն ընդունիր։ Երկու ամիսեն կը կրկնվին նամակներն, որ դարձյալ անպատասխանի կը մնան, պարագա մոր մարդուս սրտին հիվանդություն կը պատճառե։ Ամիսե մը նորեն նամակներ կը գրվին։ Պատասխանող չկա։ Ալ այնուհետև խեղճ խմբագիրը կսկսի շաբաթն երկու անգամ գրել և երեք մեճիտիե նամակի ծախք վճարել երկու մեճիտիե ստանալու համար։ Գոհ կըլլա, եթե երբեք ընդունի երկու մեճիտիեն։ Ճարը կը հատնի, կը դադրեցնե թերթը, թերթը դադրերնելուն պես կսկսի հանդիմանական նամակներ ընդունիլ, «Ինչո՞ւ դադրեցուցիր թերթը, ինչո՞ւ համար Խիկար չես ղրկեր, երեք տարեկանը մեկտեղ պիտի վճարեի»։

Պատասխան չես գրեր և քիչ մը ճակատագիրդ անիծելով, քիչ մալ ասպարեզը նզովելով՝ կը շատանաս։

Սակայն ես չեմ կրցած հասկնալ, թե ի՞նչպես մարդ մը, թերթի մը բաժանորդ գրվելեն ետքը, կը մոռնա բաժնեգինը վճարելու, կամ ինչո՞ւ չեն խորհիր այս մարդիկ, թե ամեն բաժանորդ եթե տարիե մը հետո վճարե, ի՞նչ կըլլա այն թերթին վիճակը։

Այս կետը զարմանք պատճառած է ինձ։