Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք երդում ըրած ենք, որ ամեն օր երդնունք։

Եթե ակն քո աջ գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա և ընկեա ի քեն։

Եթե մեր աջ աչքը զեղեցիկ կնոջ մը հանդիպի՝ ակնոց մալ կը դնենք, որ կինն ավելի աղեկ մը դիտենք։ Մտքեն գայթակղություն անցնելու ժամանա՞կ է, հոգիդ սիրես։

«Եթե ոք ածիցէ ապտակ յաջ ծնոտ քո, դարձո նմա և զմիւսն։

Եթե մեկը զմեզ ապտակե՝ անմիջապես պատվո դատ կը բանանք, այլ է, եթե ապտակ ածողը հաճի մեզի քանի մը ոսկի տալ։

«Եվ որ կամիցի առնուլ զշապիկս քո, թող ի նաև զբաճկոն քո»։

Մենք ասոր հասարակուրդի գրություն կըսենք։

«Որ կամի փոխ առնուլ ի քէն, մ՜ի դարձուցաներ զերեսս»։

Մեծ տերությունները վերցուցին փոխատվությունը։

«Սիրեց1՜ք զթշնամիս ձեր։

Պատվեր մոր կապացուցանե, թե ժամանակավ բարեկամներ ալ կան եղեր։

«Այլ դու յորժամ ողորմություն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ աջ քո։

Սուրբ Փրկչյան հիվանդանոցի հոգաբարձությունն ամեն ամիս կը հրատարակե լրագրաց մեջ նվիրատվաց անուններն և նվիրատուներն ալ շատ գոհ են։

«Զի Մովսէս ասէ. պատուեա զհայր քո և զմայր»։

Մենք հարուստ զոքանչները միայն կը պատվենք։

«Մ՛ի ստանայք ոսկի և մի՜ արծաթ և մի՜ պղինձ ի գօտիս ձեր, մի՛ պարկ ի ճանապարհ, և մի՜ երկուս հանդերձս, մի՛ կօշիկս, մի՛ ցուպ»։

..․․․․․ եպիսկոպոս մը հիսուն հազար ֆրանք պահանջեց Ռումանիո հայերը հովվելու համար և ճամբորդության համար ալ տասը պարկ, չորս հանդերձ և վեց զույգ կոշիկ։ Տեպային բաժանորդ է արդեն։

«Ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկալոյ նմա, անտէն շնացաւ»։

Երանի կույրերուն։

«Այլ եղիրի ձեր բան, այոն՝ այո և ոչն՝ ոչ։

Մինչդեռ մեր այոն՝ ոչ է, և ոչն՝ այո։ Շատ անգամ ալ մեր այոն՝ ոչ այո է և ոչ ալ ոչ, նշանակությունն ապագային կ՝որոշվի պարագաներու համեմատ։

Որ կարողն է տանել՝ տարցի»։