Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե ազգը կը փափագի, որ այսուհետև ձարն ընտրե մեր սուրբ էջմիածնա Կաթողիկոսը՝ քանի մը լրագրաց և զանոնք քաջալերող կուսակցության ընթացքն շատ համաձայն է ազգին այն փափագին, իսկ եթե ազգն կուզե յուր կորուսած իրավունքը վերստին ձեռք բերել պարտավոր է նորին սրբազնությունն հարգել այսօր, մեծարել վաղը, պատվել միշտ, նույնիսկ եթե ունենա թերություններ։

Մելքիսեդեկի խնդիր չէ այս, այլ ազգային կորսված իրավանց խնդիր։ Մելքիսեդեկ կրնար Մակար կամ Խրիմյան ըլլալ։

Ամեն կուսակցությունք ուրեմն զոհելու են իրենց անձնական հաշիվներն ազգային շահուն, և միանալու են գեթ այն ատեն՝ երբ ազգային կորսված իրավունք մը վերստին ձեռք բերելու վրա է խնդիրը։

Զայս կը պահանջե ազգին շահը։

— Բայց ամենապատի՞վ է Մելքիսեդեկը։

— Ամենապատիվեն ավելի է, եթե պետք է հարգել Ազգային ժողովո ընտրությունը։ Ազգը նախ Կաթողիկոս հռչակեց զայն պաշտոնապես և հետո անոր Կաթողիկոսությունը նվիրագործեց բացառիկ Կաթողիկոս ճանչնալով Մակարը։ Նորին սրբազնությունն ավանդապահ մէ. պարտավոր է պահել այն ավանդը, մինչև որ Ազգային ժողովը պաշտոնապես ետ պահանշե զայն։


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Ունինք դժբախտաբար բանաստեղծներ և բանասերներ, որ ընդ ակամբ կը նային այն ուսուցիչներուն, բանաստեղծներուն և բանասերներուն, որք իրենց ուսման ընթացքն ավարտած են մայրաքաղաքիս կամ Եվրոպիո այլ և այլ մայրաքաղաքներու մեջ։

Այս ուսուցիչները, բանաստեղծներն և բանասերները, զորս ունինք դժբախտաբար՝ ընկերությանց մեջ, փողոցներու մեջ և գինետուններու մեջ այնպիսի ձևեր ու շարժումներ կընեն, որոց հավատարիմ թարգմանությունն է, «Արտաքո Ադրիականի չիք բանաստեղծ, չիք բանասեր»։ Ասոնց համար նշանակություն չունի ո՛չ Ս․ Ոսկանյան, ոչ Չիլինկիրյան, ո՛չ Պերպերյան, ո՛չ Չերազ, ո՛չ Տեմիրճիպաշյան, ո՛չ Սեթյան, ո՛չ Մամուրյան (վրեժս լուծեցի Մամուրյանե) և, վերջապես, ոչ մին անոնցմե, որք գրելով կը գրեն և ազգային գրականությունը կը ծաղկեցնեն այսօր։ (Այդ ուսուցիչներեն, բանաստեղծներեն և բանասերներեն, զորս ունինք դժբախտաբար,