Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մին օր մր չկարմրեցավ հարցնել ինձի, — Մամուրյան կըսեն նե՝ ի՞նչ տեսակ մարդ է, ո՞վ է։ Չպատասխանեցի)։ Իսկ երբ ադրիականի աշակերտ մը քսաներկու քերթվածներ հրատարակե՝ անոր դասընկերները՝ այսինքն այն բանաստեղծները և բանասերները, զորս ունինք դժբախտաբար, ասպարեզ կուգան գովելու համար իրենց դասընկերն և այս առթիվ իսկ պարսավել Վոսփորի բանաստեղծները։ Ադրիականաց այս ընթացքբ կը վշտացներ Խիկարն, որ կը համբերեր և առիթի կսպասեր յուր վիշտը հրապարակելու։ Սանդուխտի հեղինակը բարեբախտաբար չուշացավ այն առիթն տալու Խիկարին, և Խիկար յուր դեկտեմբերի թերթին մեջ Քանի մը տրամ բանաստեղծություն խորագրով լռելյայն հանդիմանեց ադրիականաց այդ անվայել ընթացքն, քաղաքավարությամբ մերկացուց կաչաղակը և խնդրեց Սանդուխտի հեղինակեն — Քոռնեյլեն չհասկցվի — որ շնորհ ընե ձերբակալել դրական ավազակները — ավազակները գտնելու մեծ դյուրություն ունին ավազակապետները — և հաճի, այսուհետև, գոնե վարժվիլ յուր պաշտոնակիցները հարգելու։

Բայց որո՞ւ մտքեն կանցներ, որ մեր այն հոդվածը Սանդուխտի հեղինակին դասընկեր մալ ստեղծեր։

Ամսօրյա հանդեսն, որ Վիեննա կը հրատարակվի, յուր 3 թիվ թերթին մեջ 5¼ սյունակներու մեջ գիրեր շարելով անոնց գլուխը Մատենախոսական մը կը դնե և ոտքը Հ․ Գ․ Մ. տառերը։ Իբրև Մատենախոսական վերնագիրը միայն կը տեսնե մարդ այդ սյունակաց մեջ։ Լ․ Գ. Մ․ նախ և առաջ կը բարեհաճի քննադատութեան պաշտոնն ու նպատակն ուսուցանել, ինքզինքը քննադատ հռչակել․ ապա Լույս և ստվերքի անցնելով կըսե․ «Բանաստեղծն յուր քաղցրաղի քնարին մատնեբախ աղյաց թրթռաձայն ճոճմամբը պիտի զարթուցանես, — և իբրև չորս հարյուր վաթսուն տողերու մեջ հազիվ կը գրե տասներեք տողեր, որ հազիվ քննադատության կարծիքն կը բերեն։ Ահավասիկ այդ տողերը։

«Հ. հեղինակին բանաստեղծական հանճարն երևան հանելու նպատակավ, կուզենք քանի մը դիտողություններ ընել։ Ա․ գրքին առաջին էջը բացողին կարծես կանխագուշակ ազդարարություն մը կըլլա, թե բանաստեղծության փափագողի մը՝ թեև տխուր ողբերգուի մը — tragique — զվարթ ողբերգուին գաղղիերենն ի՞նչ է արդյոք — սրտին ու մտաց արգասիքներն են, և այս նախաշունչ համոզումն կընկերանա ընթերցողին մինչև գրքին վերջին էջն, որ «ցաված սրտերու ամոքեն վերքեր» տողովը կը վերջանա։