Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարծեմ մոռցանք հայտնելու, թե ըստ Հ․ Գ. Մ․ ի չորս կարգի բանաստեղծներ կան այժմ․

Ա․ Անոնք, որ բանաստեղծ են ընդարձակ մտոք։

Բ. Անոնք, որ բանաստեղծ են համառոտ մտոք։

Գ․ Անոնք, որ բանաստեղծ են միջի մտոք։

Դ. Անոնք վերջապես, որ բանաստեղծ են այն մտոք, որ ոչ ընդարձակ է, ոչ համառոտ է և ոչ միջին։

Ո՜վ բանաստեղծություն... ո՜վ Վիեննա...

Մենք կը փափագեինք, որ Ամսօրյա հանդեսը բանասիրական ճյուղին ավելի կարևորություն տար, որովհետև անոր հարգելի խմբագիրները, զերծ ընտանեկան հոգերե, ամեն դյուրություն ունին մշակելու այդ ճյուղն, որ տաղանդեն և հանճարեն ավելի հաստատամտություն, հանգիստ կյանք և առողջ մարմին կը պահանջե։ Վոսփորականք, որոց հաշտ աչոք չեն նայիր Ադրիականք, սկսան արդեն ատակություն ունենալ գրական և գիտական ճյուղերու։ Եվ եթե այսօր հին լեզուն քաջալերվելու փափագ հայտնվեր՝ Վոսփորականք մեր սուրբ թարգմանչաց ամենեն հարազատ ներկայացուցիչները պիտի հանդիսանային։ Արդեն Արդիականի աշակերտաց նախանձը կը շարժեն ճաշակ ոսկեղեն դպրության մեջ Լ. Գուրգեն էֆենտիի գրությունները, զորս հասկնալու իսկ կարող չեն այն աշակերտներեն ոմանք։ Կամաց կամաց վարժվելու է ուրեմն Վոսփորականն ալ հարգել և այլ ես չպարծենալ այն հանճարին վրա, որ ուրիշին կը պատկանի։

Վերջացնենք ուրեմն մեր զբոսանքը հանձնարարելով Հ․ Գ. Մ.-ի, որ ուրիշ անգամ նվազ հանձնապաստան ըլլա ու չհրե քննադատական, դատաքննականով պարապի՜, որովհետև շա՜տ ծիծաղելի կըլլա «ի պաշտպանե» երկաթագործին փիլիսոփայական վերացյալ սկզբանց վրա տված վճիռն... այսպես իմա՛ և զայլա:

Հ. Գ. Մի մոռնաք ընդունիլ խորին մեծարանացս հավաստիքը։


ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՄՈՏ

Բարեկենդանը մոտենալ սկսելուն պես, մարդիկ բնազդմամբ կարծես, զիրար զվարճացնելու և խնդացնեքու համար ծիծաղաշարժ բաներ կընեն։

Այս ծիծաղաշարժ բաները՝ զորս դեպ եղավ ինձ տեսնել պատմեմ ձեզ համառոտիվ, եթե չեք նեղանար։

Ամսույս վերջերը բարեկամի մընկերակցությամբ թղթատուն