Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը գնացի փնտրելու համար նամակ մորուն մեջ հրամանիս վճարելի թուղթ մը գտնել կը հուսայի։ Հարցուցի թղթատան պաշտոնեին նամակ միմ անվանս։ Անոր հարցուցեր, ըսավ, ցույց տալով ուրիշ մոր քովը նստեր էր։ Հարցուցի այս ուրիշին։ Դիմացը հարցուր, ըսավ։ Դիմացը հարցուցի։ Դիմացը հարցուր ըսավ։ Նորեն հարցուցինք անոր, որ դիմացը հարցուր ըսած էր մեզ, դիմացը հարցուր ըսինք ա՛, պատասխաներ, մատնանիշ ընելով մեզ այն տեղն, ուր դիմած էինք։ Նորեն հարցուցինք մեզ ցույց տրված դիմացը,— Կարծեմ, պատասխաներ, ըսինք ձեզի, որ դիմացը հարցներ,— Դիմացը դուք չե՞ք,— Ոչ, — Ո՞ւր է դիմացը.— Դիմացն է ահա. — Ան չընդուներ կոր դիմացությունն Դիմացն ան է Դուք եք, միացե՜ք երկու դիմացներ և նայեցե ք նամակս. — Ձեր անվան նամակ չկա հոս. — Ե՞րբ կը մեկնի Տրապիզոնի շոգենավը,— Տախտակին վրա կրնաք կարդալ։ Կարդացի տախտակն, որուն ավասիկ պարունակությունը.

«Շոգենավը ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ նավապետ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ պիտի մեկնի հառաջիկա ...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.․.․....... ժամը... ին ․․․․․․․․․․․․․․․․․․ հանդիպելով... ի...․․․․․․․․․․․․․․․․․․․․․․......ի»

Մանրամասնաբար սորվեցանք, ըսի բարեկամիս, Տրապիզոնի շոգենավին մեկնելու օրն և խնդալով հեռցաանք ես ու բարեկամս։ Եվ ահա մեր դեմն ելավ բեռնակիր մը, որ կռնակը, բեռնակալին վրա էշ մը կը տաներ։ Տեսարանը բնականաբար անոր համար միայն ծիծաղաշարժ էր, որ հաստատված սովորությանց հակառակ էր... ես քիչ մազատամիտ եմ և շատ անգամ բնավ խտիր չեմ դներ էջերու և մարդոց ոմանց մեջ։ Մարդ մը իշու մը վրա նստեր է կամ էշ մը մարդու մը վրա նստեր է, ինձի համար միևնույն բանն է, բավական է, որ անկեղծություն ըլլա գործին մեջ։ Ուստի, քիչ մը խնդացի, բայց շատ ուրախացա, խորհելով՛ թե այս պարագան մեծապես պիտի նպաստեր բարեկամական հարաբերություններ հաստատելու մարդոց և կենգանյաց մեջ, ուրախացա մանավանդ տեսնելով, թե էշը չէր մտրակեր բեռնակիրն, երբ սա ծանր կը քայլեր, հրճվեցա, երբ գիտեցի իջուն ներողամիտ և մարդասեր ոգին, զոր ցույց կուտար յուր դեմքին վրա՝ երբ բեռնակիրն, հոգնություն առնելու համար, յուր կենդանի բեռը բարձր քարի մը վրա կայնեցուցած էր։ Մարդիկ ալ, կըսեի մտոք, երբեմն երբեմն մարդկության նշաններ ցույց տալու են էջերուն, ինչպես նաև երախտագիտական զգացումներ արտահայտելու են