Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց, քիչ կը խնդանք, եթե այսօր մեկը մազերը, կամ ակռաները փնտրե։

Օր պիտի գա սակայն, և այս օրը շատ հեռու չէ, շնորհիվ գիտությանց շինծու պիտի ըլլան ոչ միայն մեր մազերն, ակռաները, քիթն ու ակաջները, այլ նաև մեր գլուխը։ Եվ եթե չեմ սխալիր, կը գտնվին կարծեմ անանկ մարդիկ, որոց գլուխը փայտյա Է, գլուխ մոր ազատ Է ցավերե և կրակե միայն կը վախնա։

— Ի՞նչ կըսես, հարցուցի բարեկամիս, մեր այս օրվան տեսածներուն։

— Ոչինչ, պատասխանեց ժպտելով, բարեկենդանի մոտ ասանկ բաներ կըլլան։

— Բարեկենդանի մեջ ուրեմն ո՛վ գիտե ինչեր կ՛ըլլան։

— Շատ բաներ կըլլան, գիտե՛ ու գրե՜ մարտի թերթիդ մեջ։

Խոստացա և բաժնվեցանք։


ԴԻՄԱԿԸ

Ակամա զվարթ ըլլալու համար դրված ջանքերեն կը կազմվի բուն տխրությունն, որպես շատ ապրելու համար շարունակ տարված խնամքներեն կը բաղկանա մահ։ Մելամաղձոտ մարդու մը կեղծ զվարթությունը շատ տխուր Է. իննսուն տարվո ծերունվո մը շինծու երիտասարդությունը սոսկայի ծերություն մԷ, մուրացկանի մարվեստական հարստությունը սրտաշարժ տնանկություն մէ։

Մարդս ըստ յուր կազմվածքին, հասակին և դիրքին պարտի լինել տխուր կամ զվարթ, ծեր կամ երիտասարդ, աղքատ կամ հարուստ։

Բայց ոչ, մարդ ըսված Էակն երջանկություն կանվանե այն բաներն, որոնցմե զրկված Է։ Այս սխալ դատողությամբ կը տանջվի, կը հալի, կը մաշի, յուր բոլոր ույժը կսպառե լինելու համար ինչ որ չէ. և երբ կը տեսնե, թե ջանքերն ապարդյուն կը մնան, կորոշե, առ ի չգոյե լավազունին, դիմակով ըլլալ՝ ինչ որ են այլք առանց դիմակի։ Ուստի, մելամաղձոտը զվարթ դիմակ մը կանցունե յուր դեմքին վրա—դիտելի է, թե դիմակները միշտ հակասական են դեմքերու հետ ամեն ատեն և ոչ թե բարեկենդանի մեջ միայն. և եթե հակասական չըլլային դեմքերու հետ, որո վրա կանցվին՝ կը կորսնցնեին իրենց արժեքն ու կարևորությունը — մուրացկանը միլիոնատերի դիմակով հրապարակ կելնե և առատաձեռնության ու վեհանձնության ցույցեր կընե քալվածքովն ու