Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վախնալով, որ ծաղու նշավակ կըլլան։ Մարդիկ ձեռք չեն կարկառեր ծով ինկած մարդուն իսկ՝ հետևյալ առածն հիշելով.

«Բարիք ըրե՛, որ չարիք գտնես»։

Չարագործությունն արդարացնող ասանկ առածներ ալ ունենալեն ետքը դիմակի բնավ պետք չկա։

Ըսի՞ր բարի մարդոց, որ ծածկեն իրենց դեմքերն, ահա կանայք ոմանք կսկսին հանվիլ։ Բարեկենդանի մեջ, պարահանդեսի մեջ մանավանդ, կը բանան իրենց թևերն, իրենց ուսերն, իրենց պարանոցներն, իրենց լանջքերն և իրենց թիկունքը: Ահա բուն անձնանվիրություն, բառին ընդարձակ նշանակությամբ, թեև մասնավոր առմամբ։ Եվ պարահանդեսի մեջ ասանկ անձնանվիրություն մը, թեև մսնավոր առմամբ, կը գոհացնե սակավապետ աչքերը, բանաստեղծներու խանդը կը վառե և խորհրդածության ընդարձակ նյութ կընծայե իմաստասերներու և մաթիմաթիկոսներու։ Ո՜րքան իցի՜վ թեներ կը թռին այդ ձյան պես սպիտակ լանջքին շուրջը։ Բանաստեղծը կը հիշեն Անակրեոնի հետևյալ տաղն․

Երբեմն յափունս Իլիոնի փոխեցաւ
Տանտալոսեանն աղջիկ ի ժայռ ահավոր։
Պանդիոնի դուստրն երբեմն յօդ սլացավ

Ծիծեռն եղեալ թևաոոր,


Եվ ես իցի՜ւ ի հայելի շրջեի՝
Զի դու անդուլ յիս հայեցեալ նայէիր։
Ո՜հ Աղջիկ, խունկ թէ լինէի բոյր ի բոյր

Զեղուլ զքև ծալ ի ծալ։


Ո՜չ, թէ վարսից քոց լինէի ծամակալ,
Կամ թէ ակն այն՝ զուլնըդ փաղփուն որ պճնէն.
Ո՜հ, թէ էի գոնե ոտից քոց սանդալ

Կոխան լինիլ գէթ ի քէն.


Եվ զգալով, թե չպիտի կրնան իրենց իղձերը լսելի ընել նույն իսկ եթե Պոն Սարշեի վաճառատունն ըլլային, հառաչանքներ կուղղեն այն պատկերին։

Եպիկուրյան բանաստեղծության մեջ պղատոնական սեր...

Ասդին իմաստասերներ, որ այլ և այլ դրությանց կը հետևին՝ կը համաձայնին համադրական (Synthetique) դրությամբ լուծել խնդիրը։ Իմաստասերք արդեն պարագաներու համեմատ կը փսխեն իրենց գրություններն, և այս իսկ է պատճառ դրությանց օր