Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըստ օրե բազմանալուն։ Երբ հոսանք տեսնեն՝ հոսանքն ի վեր կերթան՝ ակը գտնելու համար, և երբ գտնեն՝ էվրեքա կը պոռան և դրություն մը կը հաստատեն, զոր կանվանեն հետևութենե սկիզբ գտնալու դրություն»։ Իսկ երբ աղբյուր ներկայանա իրենց, հոսանքն ի վար կերթան, և երբ կը տեսնեն, թե ավազանի մը մեջ կը վազե այդ ջուրը, դրություն կը հաստատեն, զոր կը մկրտեն էսկիզբե հետևություն հանելու դրություն» անվամբ։ Երբ տիկնոջ մը դեմքը տեսնեն, անոր ոտքերը գտնելու դրության կը հարին. և ընդհակառակն, երբ անոր ոտքերը տեսնեն գեմքը գտնելու դրությունը կընդունին։ Բնական էր ուրեմն, որ տեքոլթե կնոջ մառջև միանային, թերևս բնական ազդմամբ, որ ի վեր Է քան զամենայն գրությունս, համադրական դրությունն ամենեն ուղիղն ճանաչելու, դրություն մոր, ինչպես հայտնի Է, պարզեն բաղադրյալին, մասերեն ամբողջին տանելու հաճույքն ալ կընձեռե մեզ։ Այս գրությամբ ուրեմն իմաստասերք ժամերով կուսումնասիրեն տեքոլթե կինն և սա հետևության կուգան կը հասնին, թե վերլուծական (analytique) դրությունն ամեն խնդրո չհարմարիր։ Մինչդեռ մաթեմատիկոսներ համեմատության կանոնով գտնելու կաշխատին անծանոթն, այսինքն ոտքերը։

Իսկ Խիկաև կը հարցնե․ տիկին մը կամ օրիորդ մը ինչ հաճույք կզգա յուր տեքոկթեով հաճույք պատճառելով սրգո հասարակության։ Որիշներու հաճույք պատճառելու հաճույքը չափ և սահման չունի՞։ Ես մահու չափ թշնամի եմ տեքոլթեին, կես միջոցներուն, որ այնքան վնասներ տված են մեր ազգին բարուց։ Եվ եթե կարենայի այն տիկնոջ քովը երթալ, աչքերս պիտի գոցեի, որպեսզի չգայթակղեի, և պիտի ըսեի իրեն, տիկին դիմակ մը դիր կուրծքիդ վրա, դիմակ մը թևերուդ վրա, դիմակ մը ուսիդ վրա, դիմակ մը թիկանցդ վրա, որպեսզի ավելի ևս հուզես բանաստեղծներն և իմաստասերներն։

Եվ արդարև, ի՞նչ է կդիմակը։

Ըստ իս՝ ոչ այս է, ոչ այն է, այլ պարզապես թզենիի տերևն է, որ քաղաքակրթության հառաջադիմությամբ հագուստի փոխված է։ Այս մտոք սիմակ կը համարվին մեր շապիկն, մեր գուլպաներն, մեր բաճկոնակն և վերջապես ինչ որ կը հագնինք։

Ավելի ընդարձակ նշանակությամբ դիմակն ամոթարգել մէ, այսինքն կը խափանե ամոթը․ այսինքն թող չտար մարդուս ամչնալ, թեև, կը տեսնենք, մանավանդ պարահանդեսներու