Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ, քիչ մարդիկ կան, որ դիմակի պետք ունենան չամչնալու համար։

Արդ, կանայք ոմանք չգիտնալով դիմակին նշանակությունն, չեն գիտեր նաև անոր գործածությունը։

Մարդկության նախահայրն և նախամայրն այս մասին կենդանի օրինակներ են մեզի համար։ Երբ պարահանդեսի զգեստով մնացին դրախտին մեջ, միթե թզենի տերևներով իրենց երեսնե՞րը ծածկեցին։ Mais nous avons change tout cela, պիտի ըսեք գիտեմ, բայց ես միշտ պիտի պոռամ, պիտի կանչեմ, թե խենդություն է դիմակներու մեջ փնտրել մեր փափագներու գոհացումը, թե դիմակավորվելու համար թեթևություններ ստեղծելը հիմարություն է, թե դեմքը դիմակով ծածկելն և թևերը մերկացնելը դիմակ դնելու տեղը չգիտնալ է, թե մարդիկ բնավ դիմակ գործածելու չեն և այն ատեն միայն դիմակ դնելու են, երբ պակասության մեջ գտնվին։

Եվ այս դիմակին գույնը պետք է լի եր կարմիր և վրան մեծ տառերով գրված․


ԱՄՈԹԽԱԾՈԻԹՅՈԻՆ

Միակ դիմակ, որ կարող է մեր պակասություններր ծածկել։


ՆԱԽՆՅԱՑ ՀՆՉՄՈԻՆՔԸ

Օրվան կարևորագույն խնդիրներեն մին է գիտնալ, թե մեր նախնիք ի՛նչպես կը հնչեին ջուրն, երբ ծարավի էին, ինչպես կարտասանեին հացն, երբ անոթի էին, ի՛նչպես կը կանչեին իրենց սպասավորներն, երբ ասոր անուններն Պավղոս կամ Ղուկաս ըլլային։ Որպես ամեն խնդրո, նույնպես այս խնդրույն համար կազմվեցավ հանձնաժողով մը, որո բոլոր անդամներն, ինչպես կ՝իմանանք, բացի Գարագաշյանե, համաձայնած են ուսումնասիրել մեր նախնյաց հնչմունքն, որ Կրթության տեսուչին կողմեն առաջարկված էր։

Կրթական տեսուչն կը հայտներ, թե մեր արտասանությունն հիսուն տարիե հետե աղավաղյալ էր, թե հիսուն տարի առաջ մեր հավերն, ու մամերը ճուր կը հնչեին շուրթ և փոխադարձաբար ջրագ կարտասանեին ճրագը, Բավլոս կը հնչեին Պողոոթ, Իռանես՝ Հոհաննեսն, Լուկաս՝ Ղուկասը։