Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Սողոն[1] ասով կը խմեր ջուրը»։

Այսուամենայնիվ մեր պարտքն է — ժողովրդյան հաճելի երեվալու համար — հաջողություն մաղթել նույնիսկ այնպիսի ձեռնարկներու համար, որոց անհաջողությունն շատ հաջող է։ Կը մաղթենք, որ գտնեն հնչմունք մը, նույնիսկ հնչմունք մը բոլորովին տարբեր մեր նախնյաց հնչմունքեն, դասատուներ կարգեն այդ հնչմունքը մեզի սորվեցնելու համար և հանձնաժողովներ կազմեն, որ հսկեն այս նոր, հնչմունքն աղավաղութենե զերծ պահելու համար։ Միայն կաղաչենք, որ զգուշությամբ վարվին, զի մի այս օրվան հնչմունքն ալ կորսնցնենք և զիրար չհասկնալու վտանգին մեջ իյնանք, մենք, որ արդեն զիրար հասկնալու շատ հարմարություն չունինք։

Աշտարակ շինելու ժամանակը չէ։


«ԾԱՂԻԿ» ԵՎ «ԹԱՏՐՈՆ»

Ծաղիկ հանդեսին արտոնատերը խիստ մտերմաբար կը վարվի մ եզի հետ, այնպես որ հաճախ մեր հին Թատրոններուն մեջ յուր ճաշակին համեմատ հոդվածներ կընտրե և բառ առ բառ կը հրատարակե յուր հանդեսին մեջ, ըսելով անշուշտ.

«Մեր բարեկամին հոդվածները մեր ալ հոդվածներն են»։

Տարակույս չկա, թե մարդս բարկություն կզգա եթե բան մը գողցնե, որչափ ալ աննշան բան մըլլա գողոնը. ուստի դիտել տվինք Ծաղիկին արտոնատերին, որ վերջ տա յուր բանագողությանց։ Արդարացուր ինքզինքն պատասխանելով, թե դուրսեն ընդունած էր այդ հոդվածներն։ Աղաչեցինք, որ ուրիշ անգամ դուրսեն չընդունի անանկ հոդվածներ։ Խոստացավ։ Երկու շաբաթներ անցան՝ Ծաղիկի գրաշարները Թաարոնեն հոդված կը շարեին։ Նորեն իմացուցինք Ծաղիկին արտոնատերին, որ յուր այս ընթացքն անվայել էր։ Խոստացավ զգուշանալ ապագային։ Տասն և հինգ օրեն ապագան եկավ։ Ապագային մեջ ալ բանգողություն։ Վերստին զգացուցինք։ Վերստին չզգաց։ Վերջին թիվերուն մեջ դարձյալ ավազակություն։ Այս անգամ առաջարկեցինք իրեն, որ երկու տող գրե հանդեսին մեջ և ծանուցանե, որ Ծաղիկ հանդեսին

  1. Չհաշելով Լապիշի հիշատակված մեծ անծանց անունները՝ Խիկար արժան չարեց այս անձնավորությունները դնել անոնց տէղ։