Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քանի մը օր սպասեցեք։

— Կարողաթյուն չունինք սպասելու։

— Սո՛, ինձի նայե, սըվոնց մեճիտիե մը տուր մեջերնին բաժնեն ու սա քանի մը ամիսը անցունեն։

— էֆենտի, մեկ մեճիտիեն հինգ հոգիին ի՛նչ կ՝ընե։

— Չիյտեմ, ես կերթամ կոր... աղբար, սա խայըխը մոտեցո՛ւր:

— էֆենտի․․․ մեկ մեճիտիեով ի՞նչ ընենք։

— Չեք ուզեր նե՝ տվեք. աս թշվառականներուն բարություն ընել չգար որ..․

— էֆենտի՛...

— Ուժով քաշե, որ հեռանան սրկե։

— էֆենտի..․

— Գետնին տակը անցնիք։

— էֆենտի...

— Բերաննիդ չորնա... քաշե՛, ծո՛։

— Մենք ասով ի՞նչ առնենք, ուտենք։

— Բապուններս կերեք... քաշե՛, աղբար, քաշե՛, ասոնց մի նայիր դուն, ատոնք աներես բաներ են։


ՀԱՐՅՈԻՐԻՆ ՏԱՍԸ

— Ողջո՜ւյն։

— Ծառա եմ, հայր Խիկար:

— Սրկե սուրճ մը կ՝ապսպրե՞ք:

— Շատ աղեկ. սուրճ մը բերեք։ Ի՞նչպես եք հայր, ի՞նչ կրնեք կոր։

— Բան մալ ըրած չունիմ, ձեռքս գործ մը կար չեղավ։

— Ի՞նչ գործ։

— Ծանոթներես մեկը անցյալներն աղաչեց ինձի, որ աղջիկ մը գտնամ իրեն։ Պատվիրեց, որ աղջիկը տասնվեց, տասնևյոթը տարեկան ըլլա, միջահասակ, վայելուչ, աղվոր, ուսումնական և հարուստ ըլլա։ Աշխարհական եղած ժամանակս թեև ասանկ գործերու մեջ գտնված չեմ, բայց շատ աղեկ ըսելով ելանք ծանոթներուս տունը պտըտիլ սկսանք աղջիկ մը գտնելու համար։

— Այս աշխատությանդ փոխարեն բան մը խոստացա՞ն գոնե։

— Հապա՛, կրոնավոր մը առանց ստակ առնելու գործ կը տեսնա. առնվելիք թրաքոմայեն հարյուրին տասը խոստացան։