Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե ասոնք չեն դատապարտվիր՝ ո՞վ է ուրեմն հանցավորը։ Այս խնդրույն մեջ ամենքս ալ անմե՞ղ ենք։ Մեկու մը աչք հանելն անմեղությո՞ւն է, առաքինությո՞ւն է և արժանի՞ է պսակաց։ Առանց կանխավ որոշման եթե մեկն աչքս կուրցնե, այն աչքովս կրնա՞մ դարձյալ տեսնել, որովհետև կուրցած է այն առանց քարին կանխամ տածության։

Ո՞վ պիտի տուժե ուրեմն այս խնդրույն մեջ։ Դիպվա՞ծը։ Ի՞նչ պատիժ պիտի տնօրինվի դիպվածին։ Տուգանք կամ բանտ։ Լավ, բայց դիպվածն տուգանքի կամ բանտի դատապարտվելով պիտ զգուշանա՞ նմանօրինակ հանցանքներ գործելե ապագային։ Ոչ։ Դիպվածը սապըքալը չարագործ մ՛է։ Դիպվածին ձեռքեն մեր օձիքն ազատելու համար բան մը չէ՞ խորհած Հուստինիանոս։

Ի՞նչ պատիժ կը կրեմ եթե փայտաշեն տան մը պատշգամին տակեն անցած ժամանակս, պատշգամն ամբողջությամբ բաժնվելով շենքեն գլուխս ի վար իյնա, յուր վրա դառնալով, յուր բեռովն, որ 129½ քիլո ծանրությամբ տիկին մէ և գլուխս ճեղքվի և թևս կոտրի։ Որովհետև տիկնոջ փաստաբանը մարմնոց ընդհարման օրենքներով կուզե հաստատել թե, եթե պատշգամին տակը չգտնվեի՝ պատշգամն յուր անկման մեջ չպիտի դառնար այլ յուր ուղղությամբ գետինն պիտի իյնար առանց ջարդ ու բուրդ ըլլալու և տիկնոջ թևն ալ չպիտի ցավցնեը։ Որպես հայտնի է, երկու դատախազ ունիմ, տիկինն ու պատշգամը։ Երկուքին ալ վնասած եմ։

Արդ, պատշգամին ուղիղ անկումն արգիլելո՞ւս համար պիտի դատապարտվիմ, թե պատշգամի մը տակեն անցնելու անհոգությանս համար։

Ինձմե ուրիշ հանցավոր չկա՞ այս խնդրույն մեջ։ Իմ փաստաբանս ալ չը՞կրնար ճարտարապետական օրենքներով հաստատել, թե պատշգամն անկարող էր բեռ վերցնելու և թե չպիտի փլչեր, եթե տիկինն չնստեր անոր մեջ։

Այս բոլոր փաստերը պիտի ցուցվին անշուշտ, բայց իմ գլո՞ւխս, որ ճեղքված է, բայց իմ թև՞ս, որ կոտրված է, իբր աննշան դե՞պք պիտի նկատվին իրավաբանական տարեգրությանց մեջ։ Իրավունք չունի՞մ բողոքելու և ոչ մեկուն դեմ։ Ոչ։ Պատշգամի՞ն դեմ ալ բողոքելու իրավունք չունիմ։ Ոչ, որովհետև պատշգամն ալ նախանձելի վիճակ մը չունի, ան ալ կտոր կտոր եղավ։ Կարծեմ ինձի դեմ ալ բողոքելու իրավունք չունիմ, որովհետև,