Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ասիկա խթան մը պիտի ըլլա մեր գրագետներուն և բանաստեղծներուն և այլն»։ Կովերու և էջերու հատուկ գործիքով խթել գրագետնե՜րն ու բանաստեղծներն... պաղ չէ՞ քիչ մը... ի՞նչ կըսեք... մանավանդ թե վիրավորել չէ՞ գրագետներուն և բանաստեղծներուն փափուկ... զիստերը։ Արժանապատվությո՞ւնը հապա... ասանկ վտանգավոր փոխաբերություն կըլլա՞, ասանկ կատակ կըլլա՞։

Դարձյալ գիտենք, թե ընդհանրապես ձին, ջորին, էշն, կովն և եզն կից կը նետեն, երբ իրենց շահուն դպչինք կամ ուրիշ անիրավություն մը ընենք իրենց։ Այս կենդանիներուն զենքերն իրենց ետևի ոտքերն են։ Տեսա՞ծ եք մարդ մոր կից նետե քեզ երբ իրեն հետ վիճաբանուի յուն մունենաս։ Ո՛չ։ Գրագիտությունը սակայն շատ անգամ կըսե հրապարակի վրա. «Այս անուն էֆենտին կաքացե խթանի դեմ»։

Գրագիտությունն ուրեմն նախ մարդս չորքոտանիի կայլակերպե, և հետո կից նետել կուտա անոր։

Ասանկ փոխաբերություն մը կարդարանա՞ տասն և իններրորդ դարուս մեջ։

Ո՞վ չգիտեր թե սանձն ինչ է։

Ո՞վ չէ կարդացեր լրագրաց մեջ.

«Այս անուն էֆենտին ժողովրդյան սանձերը ձեռք առավ և ժողովուրդն աղեկ կը քալե կոր»։

Այսինքն րահվա՞ն կը քալե կոր։

Եվ լրագիրները գոհություն կը հայտնեն այս անուն էֆենտիին։

Օր մալ թերևս ըսեն.

«Ազգային վարժարանաց ընթացքը շատ աղեկ է, որովհետև կրթական տեսչությունը մեծ հոգ կը տանի հոգաբարձության անդամոց պայտերուն։

«Շնորհակալյաց արժանի է այս ինչ ընկերությունը, որ սուրբ Զատկի առթիվ թաղին աղքտտիկ տղայոց բաշխեր մեյ մեկ ձեռք համետ՝ (քոսթյումի տեղ)»։

Ո՞վ կրնա բերանը բանալ, փոխաբերություն է, ասանկ բաներ կընե։

Առակաբանությո՞ւնը հապա։

Դեռ քանի մօր առաջ մեկն յուր բարեկամներեն մին համոզելու համար խնդրո մը նկատմամբ՝ Լաֆոնթենի իշուն նմանցուց զայն։

Չկրցավ բողոքել։