Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Է՜յ։

— Ինչ է նե մեր բարեկամին ուզածին պես աղջիկ մը գտանք, խոսքը բացինք մորը, ըսինք, թե երիտասարդն շատ աղեկ ուսյալ է, կրթությունը Եվրոպա առած է, ինք իր գլխուն մարդ եղած է, այսօր սենյակ ունի, քասա ունի, քասային մեջ քյասեներ ունի, սպասավոր ունի, սա ունի, նա ունի, վերջապես համոզելու համար ինչ պետք էր նե ըսինք։ Աղջկան մայրը, բեք աղեկ, իրիկունը մեծավորիս կը հարցունեմ ու վաղը պատասխանը կուտամ ըսավ։ Հետևյալ օրը ելանք գացինք.— Բարև՛ Իսկուհի տուտու,— Աստծու բարին, հայր սուրբ. — Խոսքը բացի՞ր աղային. — Բացի, տղան անգամ մը տեսնելու եմ ըսավ։

Ասոր վրա ելանք մեր բարեկամին գացինք և ըսինք, որ զինքն անգամ մը տեսնալ կուզեն կոր։ Բարեկամնիս ալ ըսավ թե՝ ես ալ անգամ մը կուզեմ աղջիկը տեսնալ, և աղջիկը չտեսած՝ ինքզինքս չեմ ցցուներ։ Աղեկ ա՛, ըսինք, կելնենք կերթանք անոր առաջը, ետքը ի՞նչ է, աղջիկը տեսած ատենդ հայրն ալ քեզի կը տեսնա կը լմննա, կերթա։

— Անանկ է յա՛։

— Ինչ և է, տղան համոզեցինք, առինք աղջկան տունը տարինք, վեր ելանք, նստեցանք, քեֆ հարցուցինք, սիկառ խմեցինք¹, ասոնք լմննալեն ետքը տեսա որ աղջկան հայրը բարկացած կերևա կոր, երիտասարդն ալ աչքերը չկրնար կոր վեր առնել։ Ինչո՞ւս պետք, ասոնք իմ խառնվելու բաներս չեն ա՛. հորն հարցուցի, որ ինչպես գտաք տղան. տղուն ալ հարցուցի, որ ինչպես տեսար աղջիկը։ Ո՛չ մեկը պատասխաներ և ո՛չ մյուսը. և քիչ մալ նստեցնես ետքը երիտասարդն՝ ե՛լ երթանք ըսավ ու դուրս ելանք։

— Ասանկ ըլլալուն պատճառն ի՞նչ է եղեր։

— Ասանկ ըլլալուն պատճառն վերջեն սորվեցանք, որ երիտասարդը, որ ունևոր կը կարծվի, ստակ մը չունի եղեր, ասդիեն անդիեն փոխ առնելով վրան հագուստ կը շինե և զինքը հարուստ ցցունել կուզե եղեր, սենյակին մեջ դրած քասան ալ քիրայով է առեր եղեր և քանի մը օր առաջ ալ այս մարդեն գացեր ստակ ուզեր է եղեր ան ալ չէ տվեր ու իրարու ծանր խոսքեր ըրեր են եղեր։

— Ըսել է թե այս գործեն օգուտ մը չեղավ։

— Ո՛չ, բայց տղան հետևյալ օրը նորեն եկավ ու աղաչեց, որ իրեն աղջիկ մը գտնեմ թրաքոմայեն հարյուրին տասը առնեմ։ Ասանկ մարդու ո՞վ աղջիկ կուտա. ես ալ պատասխանեցի, որ