Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրատարակություն մէ, զեղծում մէ։ Նույնիսկ ծառեն կախված ղենջակ մը հրապույրներ կը պարունակն, և ըսել կուտա երիտասարդի մը, ո՞ տայր ինձ ուտել սա ղենջակը։ Ղենջակը կուտվի՞... ինչո՞ւ չէ բաժակը չի՞ խմվիր։ Որպես կը տեսնեք, խոսքս ձեզի կուղղեմ, պչրող կանայք, գրականության տեսակետով ալ գայթակղություն կը պատճառեք, անանկ ժամանակի մը մեջ մանավանդ, ուր ազգային շահերը գայթակղության պետք չունին։ Բայց ականջ ունին և չեն լսեր։ Տավոք սրտի — լավ էր ըսել ցավոք աչաց — տեսած եմ կնիկներ, որ ամենեն թափանցիկ մարմնոց ետև իրենք զիրենք անտեսանելի կարծել ուզած են։ Կարգն եկավ ըսելու։

Անցյալ տարվո փետրվար ամսո մեջ կին մը կարճ թևերով և կուրծքը բաց շապիկ մը հագած տանը պատուհանին ետևը կեցած էր։

— Ներս քաշվե, կը պոռար մեկն, որ այրն ըլլալ կը թվեր:

— Ներս քաշվելու ի՞նչ կա։

— Պատուհանին առջև այդ վիճակին մեջ կայնիլ կըլլա՞։

— Ի՞նչ վնաս ունի.․․ ո՞րքան նախանձոտ ես։

— Կը տեսնվի դրսեն։

— Պատուհանը բաց չէ, ապակի կա։

Եթե ապակիի բաղադրությամբ կերպասներ շինել կարելի ըլլար՝ այս կինն անշուշտ առաջինը պիտի ըլլար ապակյա շրջազգեստ հագնողներուն։ Ո՞րքան կը գարշիմ ասանկ կիներեն։ Զարմանալի չէ սակայն, որ կանայք ոմանք չզգան իրենց մերկությունը։ Զարմանալի չէ՞ նաև, որ այս կետն ոմանց զարմանք ալ չպատճառե։ Ի՞նչ գիտնամ։ Եվան ամենուս նախամայրն, որ ազատ էր յուր ուզած կերպարանքով ներկայանայ զինքը կանչող ամենակալին, պատասխաներ յուր ամուսնույն՝ Ադամա բերնով, Մերկ էի և թագյա: Հարցուր այսօր պչրող կնոջ մը:

— Տիկին, ինչո՞ւ չեկաք պարահանդես։

Կը պատասխանե.

— Հագնված էի և պահվտեցա։

О tempora, о mores...

Ուշադրության արժանի կետ մալ, որ թեև շատ հեռավոր ապագային կը վերաբերի, երբեմն երբեմն կը տանջե միտքս։ Այսպես, թե կանանց մեկ մասը մերկ ըլլալուն պատճառավ թագչի և մյուս մասն ալ հագված ըլլալուն համար դողի, ի՞նչպես պիտի ներկայանան ուրեմն ասոնք վերջին դատաստանին։ Որովհետև, կամ հագված պիտի ըլլան, կամ չհագված, և երկու պարագային մեջ ալ