Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրեթե հաստատված է, կըսեն, թե երկրաչափներն մեծ փութաջանությամբ ջրանցքներ կը բանան Հրատ մոլորակի մեջ։

Ուրիշ կողմե լուր կը տրվի, թե աստղագետ մայդ ջրանցքներեն քանի մը շոգենավներու անցնիլն իսկ տեսած Է, բայց դրոշակները չէ կրցեր տեսնել, որպեսզի իմանար թե այդ շոգենավներն Անգլիական էին, թե Իտալական։ Միայն քանի մը նավապետներու շարժումներեն ու ձևերեն հասկցեր է, թե նավապետներն առանց ջրանցքի տուրք վճարելու անցնիլ կուզեն եղեր։

Իտալացի աստղագետ մալ երկաթուղիներ տեսած է այդ մոլորակին մեջ և շատ գովեստով կը խոսի կառքերուն մաքրությանը և մանավանդ քոնտյուքթեորներու քաղաքավարությանը վրա։

Այս քոնտյուքթեորները, կըսե հիշյալ աստղագետը, չեն հրեր, չեն մշտեր ճամբորդները, կառքերու մեջ տեղավորելու համար զանոնք որպես սովորություն է Սիրքեճի, այլ կը թողուն եղեր ճամբորդներն մտնել իրենց ուղած կառքերուն մեջ։ Այս կերպով ճամբորդներուն ոչ թևն և ոչ ոտքը կը կոտրի եղեր։ Ասկեց զատ, տասնմեկ ժամվան ճամբորդության մը համար երկու մեճիտիե պակաս կը վճարեն եղեր։

Քրամվեյներ ալ կան եղեր, որոնց ձիերը կես ճամբան չեն իյնար ու մարիր եղեր, այլ մինչև որոշյալ վայրը կրնան եղեր քաշել կառքերը։

Կառքերուն մեջ ոչ մլուկ և ոչ լու կը գտնվի եղեր։

Հրատ մոլորակի մեջ հոյակապ թատրոններ, թանգարաններ, գեղարվեստական հաստատություններ ևս կը գտնվին եղեր։

Միայն չգիտցվիր տակավին, թե բնակիչ ալ կա՞ արդյոք Հրատ մոլորակին մեջ։

— Անցած ըլլա բարեկամ։

— Շնորհակալ եմ։

— Նոր իմացա հիվանդ պառկելնիդ, անոր համար քիչ մը ուշացա, ներեցե՛ք։

— Հոգ չէ։

— Պա՞ղ առիք։

— Հանցանքն իմս է,գդիտեմ ես։

— Դուք ինչո՞ւ հանցավոր ըլլաք։

— Գիտես, ես քիչ մը կը սիրեմ բանաստեղծությունը։

— Այո՛։

— Բարով խերով չսիրեի։ Գիտես ա՛, բանաստեղծները