Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այսուհետև բանաստեղծություն չեմ կարդար։

— Կարդա Հուզման ժամերն, որ նորեն սիրես բանաստեղծությոնը։ Կը վաճառվի բոլոր գրավաճառաց քով, դին 10 դահեկան։

Դպրոցական տարեդարձներու և հանդեսներու մասին հաջորդ թերթով։

Կրթական հունձքը հույժ առատ եղավ այս տարի, հակառակ երեսուն աստիճանի ջերմության, որ բավական օրեր շարունակեց։ Այս տաքության մեջ ուսմունք հաջողեցան չչորնալ։ Տաքության ազդեցությունն ուղեղներու վրա հայտնի է արդեն։

Պերպերյան վարժարանը կը շարունակե յուր արգասավորությունը շնորհիվ անդուլ ջանից նորա տնօրենին։ Այս տարի ևս տասներկու ուսումնավարտներ կընծայե ազգին, բարեկիրթ և ուսյալ երիտասարդներ։

Նույնքան ուսյալ աշակերտուհիներ կուտա ազգին նաև Մեզպուրշան վարժարանն, որ այսօր աղջկանց միակ գիշերոթիկ վարժարանն է ազգին մեջ։

Դպրոցասեր տիկնանց վարժարանն ևս կը նվիրե ազգին հինգ վարժուհիներ, որք գավառները կերթան մեր գավառացի քույրերուն լույս ջամբելու համար։

Հայկական կրթարանն, որ ինչպես հայտնի, է, ամեն տարի մարտի մեջ կուտա յուր տարեկան հարցաքննությունները և նույն ամսո մեջ կարձակե յուր ուսումնավարտները, կը շարունակե ազգին տալ ուսյալ և կրթյալ երիտասարդներ։

Հույս, համրերություն և հաջողություն կը մաղթենք այս վարժարանաց տնօրենությանց։

Թաղային վարժարաններն ևս, իրենց սահմանին մեջ, արդշունավոր էին այս տարի, որպես Գատրը գյուղի Արամյան վարժարանն, Մայր եկեղեցվո վարժարանը, Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը, և թաղային մյուս վարժարանները, զորս մի ա՜ռ մի հիշելն ավելորդ է։ Կը հուսանք սակայն, թե կրթական տեսչության հոդածությամբ գալ տարի ավելի կրնանք հնձել այս վարժարաններեն։

Հիվանդախնամ ընկերության մատենապետը հետևյալ հրավիրագիրը կը գրկե ընկերության անդամոց.

«Մեծապատիվ տեր,

Եթե հառաջիկա նիստին ալ ներկա չգտնվիք, անդամակցութենե