Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տեր ողորմյա․..

Երիտասարդը միշտ նստելու տեղ կը փնտրե։

Մարդը ոտք կելնե և անանկ ուժով կը քաշե երիտասարդին թիկնոցեն, որ կես կանգուն երկայնությամբ կը պատռե զայն։

— Ինչո՞ւ քաշեցիր։

— Բաչադ քակված է, տղաս... կապն...

Խիկարի հուլիս ամսաթերթին Առտնին տեսարաններուն մեջ զոքանչ բառն շտկեցին անշուշտ մեր ընթերցողք կեսուր կարդալով։

Հակառակ մեր կամաց կարելի չեղավ մեզ ներկայացնել մեր դիտողություններն ծանուցյալ կոնդակին վրա։ Խիկարի սահմանն էտեպիյաթն է ամեն կողմե։

Բերկրությամբ կիմանանք, թե ազնվասիրտ և առատաձեռն մեծապատիվ Միքայել էֆենտի Հակոբյանի նախաձեռնությամբ հանգանակության պիտի ձեռնարկվի կղերանոց մը հաստատելու նպատակավ Արմաշու վանուց մեջ։

Լավագույն պատասխանով մը կարելի չէր ըմբերանել քանի մը վարդապետներն, որ մեզ աշխարհականացս կը պոռան երբեմն.

— Ի՞նչ ցանեցիք, որ ի՛նչ հնձեր։

Եվ չեն դիտեր, թե մենք աշխարհականքս կուլանք միայն անոր համար, որ կը հնձենք ինչ որ ցանած չենք։

Սրճարանի մը մեջ.

— Քանի մօրե ի վեր է, որ գլխարկավոր մուրացկաններ երեվան ելան, ո՞ւսկից կուգան կոր ասոնք:

— Վիեննայեն կուգան կոր շոգեկառքով:

— Պոլսո մեջ արվեստ մը մնացած էր ան ալ ձեռվնուս պիտի առնեն աս եվրոպացիները։

Երկու հոգի նարտ խաղալու կը նստին.

— Սև քարերը չեմ առներ ես, կըսե մին։

— Ճերմակները ես պիտի առնեմ, կը պոռա մյուսը։

— Անանկ է նե չեմ խաղար, սև քարերը առնեմ նե կը կորսնցնեմ կոր, քառասուն անգամ փորձած եմ։

— Ես ալ սև քարերով չեմ կրնար խաղալ։

— Չենք խաղար։

— Դուք գիտեք։

— Տղայություն չէ՞ ըրածնիդ, ինչո՞ւ կերկնցնեք գործը,