Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրախ եմ սակայն բան մը չհասկնալուս վրա, որովհետև բան մը չհասկնալես հասկցա, թե շատ բարձր է այդ թատրերգությունը։

Աստուծով անոր երկրորդ ներկայացումեն կը ջանամ բան մը չհասկնալ դարձյալ։

— Կղզիեն իջա՞ք։

— Չէ՛։

— Ուշ եք մնացեր։

— Մսավաճառը, նպարավաճառը, հացավաճառը թող չեն տար, որ իջնաս։

— Անոնց ալ սիրտը կոտրելու չէ․․․ հոն անցուցեք այս ձմեռ։

— Ուզենք չուզենք անանկ պիտի ընենք։

— Աս ի՞նչ բախտ է մեր բախտը, Կարապետ աղա։

— Ի՞նչ կա։

— Աղբա՛ր, ոչ շըմենտըֆերը կը զարնե մեզի, ոչ․․․

— Կայծակը։

Ստացանք․

Սփոփանք ռամկին Միհրան Հովհաննեսյանի։

Կրթության ձայնական երաժշաության ըստ եվրոպական դրության Մինաս Գ․ Մինասյանի։

Առձեռն բառարան հայերենե ի գաղղիերեն Կոմիտաս Ա․ Ոսկյանի։

Օսմաներեն քերական Միհրան Աբիկյանի։

Այս գործերն՝ որոնց յուրաքանչյուրն ունի յուր օգտակարությունը, կը փութանք հանձնարարել մեր ազգայնոց։

Սույն երկասիրությանց, ինչպես նաև մեր գրասեղանին վրա գտնվող ուրիշ նոր հրատարակությանց վրա պիտի գրենք պատեհ առթիվ, առ Տիկին պատմություն:

երկրորդ անգամ իմացանք բերկրությամբ սրտի, թե մայրաքաղաքիս մեջ գտնվող բոլոր վարդապետները վանքերը պիտի ղրկվին։

Խե՜ղճ Տիմիթրիոս Չոլաքյան․․․

Բավական վիրավորվեցավ վերջերս մեր քանի մ՝եկեղեցականներեն յուր հունարեն լեզվավ հրատարակած Արարողություն Սրբո