Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրնային գտնել, այն է ազգային ժողովո ատենագրությանց և պատրիարքարանի արձանագրությանց դիմելով ստուգել, թե այս ընտրելյաց մեջ ո՞րն է այն երեսփոխանը, որ իրեն հանձնված պաշտոններն խղճիվ և ուղղությամբ կատարած է և յուր ազգասիրական ոգով վստահություն ներշնչած է։ Իսկ եթե չափազանց ներողամտությամբ պիտի վարվինք, արտաքո կարգի անհիշաչարության օրինակ տալ պիտի ուզենք՝ այն ատեն այսքան բարակ մաղելու հարկ չմնար, միայն թե շատ չանցած չզղջանք մեր ընտրելվույն վրա։


ՄԵՐ ՕՏԱՐԱՄՈԼՈԻԹՅՈԻՆԸ

Չեմ կրցած ըմբռնել, թե օտարին թերությունն իբրև առավելություն և տգեղությունն իբրև գեղեցկություն տեսնելու աչքի տկարությունն ի՞նչպես մուտ գտած է մեր մեջ։ Ընդունիմ, որ մարգս կընդօրինակե ուրիշներեն՝ ինչ որ բարի է, գեղեցիկ է, ճշմարիտ է, և այս օտարասիրություն չսեպվիր. բայց, կարծել, թե ինչ որ օտար է՝ բարի է, գեղեցիկ ու ճշմարիտ, այս է ահա օտարամոլությունն, որ կարծես մեր արյան մեջ մեծ մաս մունի։

Բարիզի ազգային ժողովո մեջ երեսփոխաններ միմյանց նախատալից խոսքեր կուղղեն, մեկզմեկու խոսք կընդմիջեն, ժողովը կը խանգարեն։ Այս նիստին նկարագրությունը կը կարդանք լրագրաց մեջ և կսկսինք իրարու վազել.

— Կարդացի՞ք գաղղիացվոց ազգային ժողովո վերջին նիստին նկարագրությունը։ Ի՞նչ ազգ է աս, եղբայր:

— Տաքարյուն ազգ է։

— Ի՞նչ ծանր խոսք ուղղած է յուր ընկերին։

— Բայց, ընկերն ալ ի՞նչ աղվոր պատասխանած է։

— Վերջապ ես պերճախոս են մարդիկ։

— Մեծ ազգ է, մեծ։

Միևնույն դեպքը տեղի կունենա մեր Ազգային ժողովո մեջ։

— Եղբայր, մեր Ազգային ժողովո երեկվան խայտառակությունն ի՞նչ էր։

— Գոցե՞, գոցե՞, օտարներեն ամչցա։

— Ան ի՞նչ խոսքեր են, կը վայլե՞։

— Խոսիլ չիյտեն որ։

Ատենաբան չունինք արդնն։

— Տիրացու ազգ մենք, ես ան գիտեմ։