Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը փափագի, որ օտարները բարձրացնեն զինքն։ Եվ երբ այն օտարներն, որ իրմե շատ ետ մնացած են և հառաջադեմ լինելու հավակնությունն ունենան՝ այն ատեն կը վիրավորվի, որպես համեստ գրագետ մոր գրագիտության վրա գաղափար իսկ չունեցող շաղակրատե մը իբրև կոշկակար կը նկատվի։ ժամանակն եկած է, եթե անցած չէ, որ հայն սկսի վստահություն տածել յուր վրա, որ փոխանակ օտարն քաջալերելու, վերջը անորմե նախատվելու համար յուր արյունակիցն, յուր եղրայրը խրախուսե, ույժ տա յուր ազգային վարժարանաց, մասնավոր կամ թաղային, որոց մեջ ազգային կրթություն կը տրվի յուր զավակաց, զորացնե ազգային գրագետներն, որք առանց ոևէ մեկենասի, ամեն զոհողություն ընելով, ամեն նախատանաց կուրծք տալով, անոթի, ծարավ, հայ աշխարհիկ գրականության ծնունդ տվին և այսօր իսկ կը ծաղկեցնեն զայն առանց այսինչ ամիրայեն քսակներով ոսկի ստանալու տպագրության ծախուց համար։ Ուրիշները չափազանց հարգելու տկարությունը, խոհեմ քաղաքավարությունն՝ տկարություն կը թարգմանեն օտարները։ Աշխատինք, որ օտարներն այլևս մեր հարազատ թարգմանությունն ունենան։


ՕՐԱԿԱՐԳ

Օգտվեցե՛ք առիթեն. մեծ զեղչ, Խիկար հիսուն փարա. — Լուր մոր մեծ ուրախություն պիտի պատճառե ազգին. — Ունելի, կոշիկ և ոսկոր, որ կը ծառայեն լուսաբանել ազգային խնդիրները. — Ուղղամտությունը, ծանրությունն և ազնվությունը չափելու և կշռելու սոր կշիռներ. — Արժանյաց միություն. — Օթելլո և Ադամյան, տաղանդավոր դերասանը, զավակ յուր գործոց և Ռուսահայոց. — Հայ տիկնանց հավատարմությունը Ազգային ժողովեն հաստատված. — Տասը փարա ազգային պատմություն, ութը փարա թվաբանություն, երկու հատը մեկ փարայի քերական. — Նշանավություն մորուն մեջ մետաղ չկա. — Գեղագրություն, իսհալ և գանլը պասուր:

Վաճառականները սովորություն ունին այն ատեն միայն աժան գնով վաճառել իրենց ապրանքներն, երբ սնանկանան, կամ ճանապարհորդեն, կամ վախճանին։

Ի՞նչ աղվոր նույնանիշ բառեր։

Բայց Խիկար պատիվ ունի ծանուցանել, թե սնանկանալու կամ ճանապարհորդելու, կամ վախճանելու պետք չզգար յուր թերթերն