Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամեն քսակի հպելի ընելու համար․ այլ, հակառակ յուր կրկին հայտարարությանց, թե այս շրջանին մեջ որևէ փոփոխություն չպիտի կրե, քաղցր պարտականություն մը կը կատարե գոհացում տալով ընթերցասեր ազգայնոց փափագանաց, որք գրով և բերանացի կը հայտնվին մեզ շարունակ, մեր թերթին գնույն վրա զեղջ մը տեսնելու։

Արդ, Խիկար այս թերթեն սկսյալ պիտի հրատարակվի յուրաքանչյուր ամսո 10-ին, 20-ին 30-ին։ Տարեկան բաժանորդագինն է միշտ երկու արծաթ մեճիտ մայրաքաղաքիս ինչպես նաև գավառաց համար․ յուրաքանչյուր թերթին գինն է հիսուն փարա։

Քաղցր է մեզ հուսալ, թեներն ավելորդ են։

Կարելի չէ երևակայել այն մեծ ուրախությունն, որով պիտի խնդան մեր ազգայիններն, երբ լսեն, թե բազում ժամանակե հետե ազգասիրաց ոմանց մեջ հղացված խորհուրդ մը սկսած է մարմնանալ․ քանի՜ բերկրությամբ պիտի լցվին արդյոք մեր ազգային սիրտերն, երբ զգան, թե հայն գիտե ոչ միայն երկնել այլ և ծնանել։ Եվ արդարև, ո՞ր հայն չըհրրճվիր, երբ իմանա, թե ազգային ընդարձակ հիմարանոցի մը հիմունքը դրված են վերջապես։ Լուսավորյալ դարուն մեջ, հորում կապրինք, հիմարության պետքը ևս քան զևս զգալի կը լիներ և ամեն հայ կը փափագեր, որ հայաբնակ գավառացս ազգին արժանապատվության համապատասխանող հոյակապ հիմարանոց մը կանգնվեր, հիմարներու շենք մոր ազգիս պատիվ, փառք ու պարծանք բերեր, խենդերու հարկ մոր կարենար օտար ազգաց հիմարաց շենքերուն հետ, որպեսզի օտարը չհանդիմաներ զմեզ ըսելով․

— Հայերը շատ ետ մնացած են հիմարության մեջ։

Անվիճելի ճշմարտություն մէ այսօր, թե ազգի մը մտավորական կարողությունն անոր հիմարության աստիճանեն կը չափվի։ Ազգի մը մեջ որքան շատ հիմարներ ըլլան, նույնքան ավելի իմաստուններ կը գտնվին: Գթության և կարեկցության արժանի են այն ազգերն, որոնց հիմարներն մատի վրա կը համրվին։ Վայ անոնց։ Բաղդատեցե՛ք մեր ազգին քառասուն տարի առաջ ունեցած հիմարանոցին վիճակն ու մտավորական կարողությունն անոր այս ավուր հիմարանոցին հետ, որո հիմունքը դրված են ու մտավորական կարողության հետ, որո հիմունքը դրվելու վրա են։ Ի՜նչ անհուն տարբերություն անոնց մեջ։ Եվ միթե հնա՞ր էր հառաջանալ իմաստության մեջ և ետ մնալ հիմարության մեջ։ Ենթադրությունն