Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա եմ գրասենյակիս մեջ դնելու համար, վասնզի ճշմարտությունը խոսած է, և այսօր իսկ մեր մեծատունք միշտ կ’աղաղակեն իրենց լռությամբ․

— Հիմար եղեք, օգնենք ձեզի։

Բայց ո՞վ է հիմարն և ո՞րն է իմաստունն։ Ծանր խնդիր մալ այս է։ Շատերը հիմար և իմաս տունը կընդունին իբրև նույնանիշ բառեր, որ իրենց մեջ ամենափոքր զանազանություն միսկ չունին։ Ես ալ, ի՞նչ մեղքս պահեմ, զգալի տարբերություն մը չեմ տեսներ իմաստուններու և հիմարներու մեջ։ Եվ երբ այս մասին հարցում մուղղեն ինձ, կանոնավոր կերպով ետ քաշվելու համար կըսեմ.

— Որ իմաստնացուցանէ զանձն իւր, յիմարանա և որ յիմարացուցանէ զանձն իւր, իմաստնանա։

Շատերը առանց բան մը հասկնալու գոհ կըլլան այս պատասխանես և կը մեկնին։ Իսկ ոմանք կը հանդգնին հայտնել, թե պատասխանես բան մը չեն հասկցած, ինչ որ քաղաքավարության դեմ է քիչ մը, ասոնց ալ կը պատասխանեմ։

Քվե, քվե և քվե...

— Վեգ, վեգ, վեգ, կըսե արժանապատիվ ստուգաբան հայրը, տարբերություն չտեսնելով այս երկու բառերուն մեջ։

Երեսփոխանական ժողովո մեկ նիստին մեջ արժանյաց խնդիր մը ծագեցավ թաղի մը երեսփոխանական ընտրությանց քվեարկության առթիվ, որուն մասնակցած էին, որպես կը պնդեին, նույն թաղին, եկեղեցվույն քահանաները, լուսարարը, ժամակոչները, ավելածուն և երկու սրրոց պատկերներ, որք յոթանասուն և հինգ դահեկան ազգային տուրք չեն վճարեր։ Ես, որ սիրահար եմ հավասարության, չուզեցի ապօրինավորություն նշմարել այս քվեարկության մեջ։ Չափազանց սահմանադրասեր երեսփոխանք ոմանք ուզեցին բեկանել այս ընտրություններն, զորս օրինավորության սահմանեն դուրս կը գտնեին։ Բայց, չափավոր երեսփոխանք ոմանք պնդեցին, ընդհակառակն, թե ամեն հայ անհատ, սուրբ կամ ոչ սուրբ, որ անբասիր վարուք կը փայլի և արժանյոք օժգտված է, իրավունք ունի ոչ միայն ընտրող, այլ նաև ընտրելի լինել երեսփոխանության։ Քանի մը կարծյաց ընդհարումեն արժանիքի խնդիր մը ծնավ։ Հորի խորքը իջնալու հարկ չկա դիտելու համար, թե այս արժանյաց խնդիրն է, որ միշտ միտքեր կը հուզե, սիրտեր կը վիրավորե,