Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զայրույթ կը գրգռե և երբեմն ալ ծիծաղ կը շարժե։ Չկա երեսփոխան մոր հաճի յուր ընկերին վրա փշուր մարժանիք տեսնել։ Ամենքը կուզեն խելքի մենավաճառ կանգնիլ և չեն ներեր, որ ուրիշներն ալ քիչ մը խելք ունենան։ Ի՞նչ վնաս ունի։ Երեսփոխան մոր դարբին է՝ իրեն կարծյաց դեմ խոսող վաճառականի մը կը սաստե գոչելով.

— Ունելի մը շինել չես գիտեր և ինքզինքդ մեծ մարդ կը կարծես։

Վաճառականն կը հանդիմանե գրագետը սա խոսքերով.

— Առևտուրի մեջ գտնված չես, որ խոսիլ սորվիս։

Եվ դասատուն վաճառականին կը պոռա․

— Չեմ զիջանիր քեզի պատասխանելու, որովհետև գրաբարի վրա գաղափար չունիս։

— Տեղդ նստե՛, կը պոռա կոշկակարը, կոշիկ մը ձևել չես գիտեր, ելեր երեսփոխան եղեր ես։

— Դուն ինչո՞ւ կը պոռաս, կը հարձակի անդիեն միջնորդ մը, աղբար, ոսկորեն կը հասկնա՞ս դուն, որ ասանկ խնդրոց մեջ կը մտնես։

— Ամենքդ ալ խենդ եք, տղա եք, հիմար եք, տիրացու եք, խեղճ եք, կորոտա ասդիեն երեսփոխան մոր կը փափագի աշխարհիս միածին տրամաբանն ըլլալ։

Ոչ ոք կը մեղադրեմ։ Ճշմարտությունը կը պատմեմ։ Ամենուն ալ իրավունք կուտամ, որովհետև տարբեր մասնագետներով բաղագրված ժողովներու մեջ նախապատվության վեճերը սովորական են։ Միայն՝ հարգելով հանդերձ յուրաքանչյուրին մասնագիտությունը՝ կը փութամ հայտնել, թե ունելին, կտավը, քերականությունը, գրագիտությունը, կոշիկն և ոսկորը երեսփոխանե մը պահանջված անհրաժեշտ պայմաններեն չեն: Ինձ և բազմաց կը թվի, թե ամեն երեսփոխան պարտի ունենալ ծանրություն, ուղղամտություն և ազնվություն այն քանակությամբ, որ նախապես որոշված պետք է լինիլ ընտրողական ժողովեն։ Որոշյալ քանակութենե պակաս ունեցողները ընտրելիության հանգամանքեն զուրկ կը նկատվին պակաս դրամի պես։ Իրավ է, թե նոր խնդիր մը կը ծագի հոս, այն է անշոշափելի քանակությունները չափելու կամ կշռելու խնդիրը, այսուամենայնիվ կրնանք Մարկոսն իբրև ծանրության միություն որոշել, քովը դնելով Թորոսն իբրև կոտորակ, ինչպես նաև իբրև ուղղամտության միություն առնել Հարությունն և իբրև կոտորակ (ռուբ) քովը դնել Կիրակոսը։ Կը մնա ազնվության համար միություն գտնելու