Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդիրք: Լրագրաց մեջ ծանուցումն կընենք մինչև որ զայն ալ գտնենք։ Այս միություններով ուրեմն նախ կը կշռենք, կը չափենք ընտրեալներն և պահանջված քանակություն ունեցող անձերը միայն երեսփոխան կընդունինք։ Չմոռնանք սակայն սա կետը, թե պահանջվածը արժանյաց քանակություն է և ոչ մարդու. օրինակի համար, կրնա պատահիլ, որ անձ մը պահանջված արժանյաց մեկ ութերորդը ունենա, երկրորդ մը երեք քառորդ և երրորդ մը երեք հինգերորդ արժանիք ունենա, այսպես.

1/8, 3/4, 3/5 Երեսփոխանական արժանիք,
Նախ,
8x4x5=160 Հասարակ հայտարար
Ապա,
1x4x5=20 ուրեմն 1/8=20/160
3x8x5=120 » 3/4=120/160
3x8x4=96 » 3/5=96/160
Հետևաբար,
1/8+3/4+3/5=20/160+120/160+96/160
Բայց,
20/160+120/160+96/160=236/160
Ըսել է
1/8+3/4+3/5= կամ 1 76/160


Նախ կոտորակ երեսփոխանները հասարակ հայտարարի վերածեցի և հետո գումարելով զանոնք տեսա թե այդ երեք կոտորակ երեսփոխաններուն արժանիքն Է 1 19/40 երեսփոխան։

Արդ, այս երեք անձերը լի ու լի իրավունք ունին 1 19/40