Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեսփոխան նկատվիլ, այսինքն 1 19/40 ձայն ունենալ։ Կարելի չէ մերժել զանոնք, որովհետև քառասուն փարանոցն և չորս տասնոցն միևնույն արժեքն ունին. մանավանդ թե ասոնք երեսփոխանության մանրուկներն ըլլալով՝ դյուրություններ կընծայեն մեզ ավրելու խոշորները։

Նույնպես կրնա զտնվիլ մարդ մոր յուր անձին վրա հինգ երեսփոխանի արժանիքը բերե. այնպիսին ալ պետք է, որ իբրև հինգ երեսփոխան հինգ ձայն ունենա, ինչ որ ազատություն կուտա իրեն թեր ու դեմ խոսելու միևնույն խնդրո վրա, ինքն իրեն հետ վիճաբանելու և, եթե հարկ ըլլա, իրեն գլուխը պատռելու։

Այսպես ուրեմն երեսփոխանական արժանիքները կը ճշտվին, յուրաքանշյուր երեսփոխան մերկանալով յուր մասնագիտությունն, տաղանդն, հարստությունն և պաշտոնն հանդերձապահին կը հանձնե և այնպես կը մտնե Ազգային ժողովո մեջ. այսինքն ամեն երեսփոխան առժամյա մեռյալ կը ձեվանա — ըստ որում հավասարությունն մեռելոց մեջ միայն կրնա տիրել — և այն ատեն հարություն կառնե երբ ատենապետը զանգակը հնչեցնելով — որովհետև Գաբրիելյան փորը չունինք — պոռա.

— Արի՛ք, ատյանը փակված է։

Հոգուտ ազգին մեկ ու կես ժամ մեռյալ ձևանա՞լն ալ մեծ զոհողություն է արդյոք։

Ադամյան մունինք միայն, որ յուր հաշվույն համար կը մեռնի և կը վերակենցաղի ամեն կյուրակե։ Աս ալ պզտիկ ապացույց մէ, թե հայերն ունին դյուցաղնություն... թատերաբեմի վրա, թե չեն վախնար մահեն եթե նախապես ապահովություն տրվի իրենց, թե քանի մը վայրկյանե հետո նորեն պիտի կենդանանան։ Ահա բարոյականն, զոր կը քաղեմ դյուցազնական ներկայացումներե։

Թատերաբեմեն դուրս Ադամյանն ալ անշուշտ մեզ նման սովորական մահկանացուներեն է, որ վառյակ միսկ մորթելու կը վախնա, իսկ թատերաբեմին վրա առյուծ կը դառնա։ Իբր տասն և ութը տարի առաջ պատիվ ունեցած եմ այս հռչակավոր դերասանը ծափահարել չափազանցորեն, ըստ որում այն թվականին ան ալ չափազանցություններ ուներ յուր ձևերուն և շարժումներուն մեջ։ Այն թվականեն սկսած էր արդեն գլխավոր դերերը կատարել մեր ազգային ողբերգությանց մեջ, որք առանց բացառության կը վերջանային