Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը վկայեն հանդիսականք ոմանք։ Միայն թե շատ դժգոհ են խաղին մյուս անձերեն, զորս շատ տկար կը գտնեն, ինչ որ կը նպաստե շատ քաշ գտնելու խաղին դյուցազնը։ Չենք կարծեր, որ Ադամյան հսկա երևալու դիտավորությամբ թզուկներ ժողոված ըլլա շուրջը և վստահ ենք, թե թատերասեր ազգայինները գոհանցելու համար, պիտի աշխատի դերասանական լավագույն խմբի մընկերակցությամբ շարունակել յուր ներկայացումներն, որ դռնփակ չեն։

Երբեմն կը խորհիմ, թե շատ հեռո՞ւ է արդյոք այն օրը, հորում Ազգային ժողովո դիվանն հետևյալ հեռագիրը ղրկե ազգային երեսփոխանաց.

Մեծապատիվ տեր,
Ազգային ժողովը նիստ ունի հառաջիկա ուրբաթ։
Ատյանը պիտի բացվի ժամը վեցին։

Օրակարգ
1. — Շարունակություն երկպառակության.
2. — Վավերացումն ապտակին.
3. — Առաջարկություն երեսփոխանաց ոմանց վասն կռփամարտության.
4. — Ընթերցումն նոր ծրագրի հաղագս հայհոյությանց.
5. — Ընտրություն փայտի։

Հրավիրյալ են ազգային երեսփոխանը, փութալ իրենց ազգասիրական պարտականությունը կատարել։


Ատենադպիր
«Մ. Մ.»

Եվ հետո կսկսիմ տխրիլ ոչ պաշտոնապես, ըստ որում կը տեսնեմ, թե այսպիսի օրակարգներու պատճառ տվողները շատ ուրախ են և նոր սերունդն անգիտաբար գործիք կըլլա հոգնանուն փառասերին։

Մենք ալ ժամանակավ նոր սերունդ եղած ենք և կարծեմ հիմա ալ հնույն չենք վերաբերիր, ըստ որում արդի նոր սերունդին մեջ ալ հազիվ կը տեսնվին սև մազեր և ակռաներու ամբողջություն, բայց մենք, մեր նոր սերնդության ժամանակն ալ կայրեինք, ինչ որ կայրենք այսօր։ Ազգային վստահությանն արժանացած անկեղծ ազգասեր և ազնիվ սիրտ ունեցող անձանց խորհրդոց կը լսեինք, պատրիարքական ընտրությանց միջոցին, ընտրելյաց