Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դրամօժիտին պատճառավ չէ՞, որ աղջիկներս տունը մնացին։

Հարցուր կարճահասակ կնոջ մը.

— Բարձրակրունկ կոկիկներու վրա ի՞նչ կարծիք ունիք, տիկին։

— Շատ կը սիրեմ, ցած կրունկով կոշիկ չեմ կրնար հագնիլ, չիյտեմ ինչո՛ւ համար։

Բարձրահասակ կնոջ մ՝ալ կրկնե նույն հարցումը.

— Կոշիկի մը կրունկն որքան ցած ըլլա՝ այնքան ավելի կախորժիմ։

Կը տեսնե՞ք, տյարք իմ և տիկնայք, աշխարհիս մինչև վերջը զիրար չպիտի կրնանք համոզել, իրարու հակառակինք պիտի մինչև որ ամենքս ալ միևնույն հասակն ունենանք։ Ինչ որ կարծյաց ազատություն կանվանեն, հասակի ազատություն կընդունիմ ես։ Երբ այսպիսի խնդիրներ ծագին՝ ճշմարտությունը գտնելու համար բավական դժվարություններ կելնեն հրապարակախոսի մառջև, որմե անկողմնակալություն կը պահանջվի, և իրավամբ։ Այս դժվարությանց հաղթելու համար ի՞նչ կընեմ ես։ Երբ խնդիրը ինքնօգնության և դրամօժիտի վրա է՝ խորհուրդ կը հարցնեմ այն մարդոցմե, որ ոչ հարուստ են և ոչ աղքատ, իսկ երբ բարձրակրունկ կոշիկի խնդիրը հուզվի՝ քանի մը կանանց հասակը կը չափեմ. միջին հաշվով միջահասակը կընտրեմ և անոր կարծիքը կը հարցնեմ։ Եվ այս ուղղության շնորհիվն է, որ կարծիքներս ուղիղ են հաճախ։

Կնոջ հասակը կրնա երկար կամ կարճ ըլլալ։ Երկու պարագային մեջ ալ անպատեհություն չեմ տեսներ։ Կին մը կրնա ընդարձակ բառարան մըլլալ, որպես նաև գրպանի բառարան։ Շատ հեղինակներ ունին ընդարձակ և համառոտ աշխատասիրություններ, երկուքն ալ մեյ մեկ նպատակի համար անշուշտ, համառոտըն ի պետս նորավարժներու, և ընդարձակն ի վայելս զարգացյալներու։ Գրպանի բառարանն ընդարձակի կողքով փոխանակ մեծ երևալու՝ ավելի փոքր կերևա։ Նույնպես այն կիները, որ թիզ մը բարձրություն ունեցող կրունկով կոշիկ կը հագնին, ավելի իրենց հասակին կարճությունն հայտնի կընեն և իրավունք կուտան մեզ հարցնել.

— Ո՞վ է այս տիկին կոշիկը։

Կարճության մեջ տգեղություն չեմ նշմարեր, մանավանդ թե փափկություն մը, հրապույր մը կը գտնեմ, և կր զարմանամ, թե