Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարակ մեջք ունեցողը.

— Սա մեջքս քիչ մալ հաստ ըլլար, ուրիշ բան չէի ուզեր։

Եվ որպեսզի կարենան հասնիլ իրենց փափագին, անել ճամբաներ կը մտնեն և վիշտ կը պատճառեն ինձ։

Տիկնայք, միանգամ ընդ միշտ համոզվելու եք, թե բնականը միայն գեղեցիկ Է։ Ըստ իմ խոնարհ կարծյաց, ներեցեք սակայն, բնական տգեղությունը շինծու գեղեցկությունեն շատ ավելի սիրուն է։ Ամբարտավանը շողոքորթներեն շատ ավելի կը սիրեմ ես։ Շինծու գեղեցկությունը մարմնո շռայլված շողոքորթություն մէ, և ով որ կը շողոքորթվի՝ միշտ կը տուժե, որովհետև շողոքորթությունն սնգույր մէ, շպար մէ և կարելի չէ, որ ծածուկ մնա և չհայտնվի։ Խնայեցեք ձեր մարմնույն։ Մի՛ խաբեք ձեր դեմքը, ո՜չ ալ ձեր հասակը, այլ թույր տվեք իրենց մնալ, որպես են։

Կարճ հասակը չարիք մը չէ, և եթե չարիք իսկ ըլլա, երկու չարյաց փոքրագույնն է՝ որպես ըսած է ոմն ի հնումն։ Կարճ հասակը խնայողական տեսակետով հարգելի է, քանի մը կանգուն կերպասով հագուստի խնդիրք կը կարգադրվի։ Կարճության մեջ կը հանդիպենք ընդհանրապես խելացի կանանց։ Կարճահասակ կանայք գանգատելու իրավունք չունին իրենց ծնողաց դեմ։ Բարձրահասակ կանայք ալ իրենց վիճակեն դժգոհելու պատճառ չունին։ Երկարներն այն ատեն ձանձրացուցիչ են, երբ ատենաբանություն ըլլան։ Բարձրահասակ կանայք կը վախնան, որ իրենց հասակին բարձրությամբ էրիկ մարդ կը դառնան և կը կորուսանեն իրենց նրբությունն ու փափկությունը։ Սխա՜լ կարծիք, նախապաշարում։ Բայց եթե այդպես ըլլա իսկ՝ էրիկ մարդու նմանիլը անպատվություն մը չէ։ էրիկ մարդիկ այդքան ստորին արարածներ են, որ երբեմն կանայք կնոջ մը տգեղ կամ կոշտ ըլլալը հասկցնելու համար այս տխուր բացատրությունը կր գործածեն ու կըսեն, «Անշնորհ, անճաշակ, փատի պես կին մէ, էրիկ մարդ կը նմանի»։ Հանցանքը մերն է, որովհետև պատանեկան դատողությամբ գեղեցիկ սեռ ըսված է իրենց անգամ մը։ Կանա՜յք, մենք ձեզմե շատ ավելի գեղեցիկ ենք, չկա՜րծեց որ արական սեռին վերաբերելուս համար այսպես կը խոսիմ, նույնը պիտի պնդեի կարծեմ, եթե ձեր սեռին վերաբերեի, թեև այս մասին արդար վճիռ մը տալու համար պետք է որ երկսեռ ըլլա մարդ, այս է որձ և էգ, այսինքն երկար մազեր և մեծ ընչացք ունենալ, կամ մեկ ոտքը բանթալոնի մեջ անցունել և մյուսը միսոյով. ծածկել, վիճակ մը, զոր ոչ ոք պիտի հաճի հանձն առնել, արդար վճիռ մարձակելու