Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սույն X հատորով ավարտվում է Հ. Պարոնյանի երկերի Ժողովածուի գիտական հրատարակությունը։

Պարոնյանի երկերի առաջին հրատարակությունը երգիծաբանի մահվանից հետո իրականացրեց Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունը 1891 թվականին։ Հետագայում Պոլսում և այլուր տպագրվեցին նրա որոշ գործերը։

Տարիներ անց, 1931 թվականին Պետհրատր ձեռնարկեց Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի հրատարակությանը, որը հանձնարարվեց հմուտ բանասեր և պարոնյանագետ Սարգիս Մանուկյանին։ Այսպիսով ի մի հավաքվեց երգիծաբանի հարուստ ժառանգությունը, բացահայտվեցին նրա բազմաթիվ այլաբանությունները, վերծանվեցին մի քանի ծածկանուններ, ճշտվեց շատ նյութերի հեղինակայեն պատկանելությունը։

Սարգիս Մանուկյանի բանասիրական պրպտումների և տարիների համառ ջանքերի շնորհիվ իրականացավ Պարոնյանի երկերի առաջին ամբողջական հրատարակությունը, որը մեծապես նպաստեց մի կողմից այդ երկերի լայն ժողովրդականացմանը, մյուս կողմից օգնեց ներկա հրատարակության կենսագործմանը։

Սակայն այդ հրատարակությունը, կատարելով հանդերձ իր անժխտելի դերը, չէր կարող սպառված համարել Պարոնյանի երկերի գիտական հետագա հրատարակության հարցը, 1930-ական թվականներին մեր գրադարաններում պակասում էին երգիծաբանի խմբագրած կամ աշխատակցած թերթերից մի քանիսը, որոնք հետագայում ձեռք բերվեցին Փարիզի Նուպարյան Մատենա դարանից և այլ վայրերից։

Պարոնյանին մեզանից բաժանում է ավելի բան մեկ հարյուրամյակ։ Ժամանակն անհետ մոռացության է մատնել նրա՝ ընդգրկումով խորը, հերոսներով հարուստ ստեղծագործական աշխարհի զգալի մասը։ Եթե նկատի ունենանք, որ այդ աշխարհը ներկայացվել է այլաբանությամբ, ձին ու նոր կտակարաններ, հունական դիցաբանության հերոսների համեմատություններով ու վկայակոչումներով, ապա պարզ կլինի այն մեծ, նույնիսկ անհաղթահարելի դժվարությունը, որ առկա է Պարոնյանի երկերի գիտական հրատարակության գործում։ Ավելին, չնայած երգիծաբանի լեզուն պարզ է ու կենդանի, բայց նա, հաճախ երգիծանքը դիպուկ, միջավայրը ցայտուն, պատկերները գունեղ, հերոսներեն առավել ինքնատիպ դարձնելու միտումով օգտագործում է գրաբարը, տեղական բարբառը, գործածությունից դուրս եկած զանազան ոճեր, ինչպես և թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, լատիներեն բազմաթիվ հնօրյա արտահայտություններ, ասացվածքներ, երբեմն հատվածներով մեջբերումներ, որոնք անպայման թարգմանվելու էին համապատասխան մեկնաբանություններով, մի բան, որ կատարվեց հնարավորության սահմաններում։