Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս բոլորով հանդերձ՝ անշուշտ չի բացառվում Պարոնյանի հարուստ ժառանգության առավել ամբողջական հրատարակության հավանականությունը։


Հ. Պարոնյանի Երկերի ժողովածուի գիտական հրատարակոլթյան X հատորի նյութերը քաղված են «Թատրոնից», «Լույսից» և «Խիկարից»։ «Թատրոնի» նյութերը՝ 1875 թ. սեպտեմբերի 6-ից (№ 163) մինչև 1877 թ. հուլիսի 18-ը (№ 256) շարունակությունն են նախորդ IX հատորի, այսպիսով՝ ավարտվում է «Թատրոնը»։

«Լույսի» նյութերը վերցված են 1882 և 1884 տարեթվերից (№№ 213, 224, 243, 251, 258)։

«Խիկարը» ընդգրկված Է ամբողջությամբ՝ 1884 թ. հունվարից մինչև 1888 թ. հոկտեմբեր։

Հատորում նյութերը դասավորված են ըստ մեր հրատարակության սկզբունքի ժամանակագրական հաջորդականությամբ։

Հրատարակվող երկերի մի մասը, ի թիվս որոնց և «Լույսի» նյութերը, տարակությամբ, հեղինակի Երկերի լիակատար ժողովածուի տարբեր հատորներում։

Միատարր չէ X հատորի բովանդակությունը։ «Թատրոնի» բաժինը կազմված է մասամբ հրատարակախոսական բնույթի հոդվածներից, ուր իրենց անդրադարձումն են զտել ժամանակի ազգային հասարակական կյանքը, այն վարող ազգային դեմքերը, ինչպես և հոգևոր վերնախավը՝ կրոնական հաստատություններով։ Կան և հոդվածներ, նվիրված ժողովրդի մտավոր վիճակին՝ դպրոց, մամուլ, հրատարակություններ, թատրոն և այլն։ Ազգային կյանքին առընթեր մերկացված է սուլթանական Թուրքիայի ողջ վարչաձևը, պետության քաղաքական—բարոյական սնանկությունը, բյուրոկրատիան, քրիստոնյաների հարստահարումները, հատկապես գավառաբնակ հայության։ Այս բոլորը լայնորեն լուսաբանված, պատմության դատաստանին են հանձնված Պարոնյանի համարձակ ու հեգնող գրչով։

«Լույսի» բովանդակությունը ծանոթ աշխարհ է: Պարոնյանական սրամտություններով, թևավոր խոսքերով, ակնարկներով ու բառախաղերով ծաղրված են կեղծ հայրենասերները, ժլատ հարուստները, անդեմ խմբագիրները, կաթոլիկ քարոզիչներն ու եվրոպական բարքերը կապկող քաղքենիները։

Փոխվում են ժամանակները. հարաբերական այն ազատությունը, որ կուր նախորդ տարիներին, վերացել էր։ Մոլեգնում Էին համիդյան բռնությունն ու հալածանքը, գրաքննական խստությունները 1884—1888 թթ., այսինքն «Խիկարի» հրատարակության միջոցին, խափանում Էին մտքի ամեն մի խոյանք։ Ուշագրավ Է այս առթիվ խմբագրի հրատարակած «Հայտարարությունը» <2>։

«Խիկար ներկա շրջանիս մեջ պիտի խոսի ուրեմն, ինչպես կը խոսիր միշտ, այն զեղծումներուն և թերությանց վրա, որ կը գործվին մեր վարչական, խորհրդարանական, կրթական և ընտանեկան շրջանակաց մեջ, այսինքն ամեն տեսակ ղեղծմանց և թերությանց վրա, սակայն պահանջել իրմե, որ խոսի այն լեզվավ, որով կը խոսիր երբեմն Մեղուի, Թատրոնի, Լույսի և ազգային ուրիշ լրագրաց մեջ՝ անկարելին պահանջել Է, որովհետև «Խիկար» լրագրական տեսչության