Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/689

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույնիսկ երկի վերնագիրը, ինչպես «Ապտակքը» հաճախ փոխարինում է Ապտակ, Ապտակող ստորագրություններին, այսպիսով՝ Խիկարի, Ծիծաղի, Ապտակի, Ապտակողի շարքում Թատրոնը ևս Պարոնյանի ծածկանուններից Է։

Պարոնյանի ստեղծազործության մեծագույն մասը՝ անստորագիր, թե ծածկանուններով, վերցրել ենք նախորդ հրատարակիչներից, ի թիվս որոնց և «Թղթակցությունք Թատրոնին», որն, ինչպես նշել ենք, բացառությամբ երկու «Թղթակցությունների» անստորագիր Է։ «Թղթակցություններից» մեկը ստորագրված Է Հերմես, իսկ մյուսը Թմբուկ։ Հետևությունը պարզ է. Հերմեսը և Թմբուկը Պարոնյսւնն են։

Պարոնյանի որոշ ծածկանունների ճշտման հարցում մեծապես օգնել Է «Լույսի» խմբագրության հայտարարությունը, տպված Պարոնյանի թերթին աշխատակցելու առթիվ. հայտարարության մեջ բացատրված Է։

«Լույսը մեր խմբագրությամբ սկսավ հրատարակվիլ 1879 սեպտ. 1-են, աշխատակցությամբ պ. Հ. Հ․ Պարոնյանի, որո զավեշտական գրվածներ իրավամբ մեծ ընդունելություն գտած են լրջամիտ անձանց կողմե, սակայն այդ ընդունելություն սոսկ բարոյական քաջալերութենե ուրիշ արդյունք չարտագրելուն պատճառավ յոթ ամսեն ստիպվեցավ ասպարեզեն քաշվելու, որովհետև չէր կրնար պղատոնական համակրությամբ և եթ ապրիլ։

Կզգայինք, թե մեր պատվարժան բարեկամին ակամա բաժանումը պարապ մը կը թողուր գրական հրապարակին վրա, որո հետզհետե ազնվացմանը կըղձանք ի սրտե։ Բայց ինչ կրնայինք ընել, երբ զմեզ անկարող կը գտնեինք. կիրթ ճաշակի և ճշմարտապես գեղեցկին սիրահար լրջամիտ անձինք կրնան ըմբռնել, թե այսպիսի պարագայի մեջ մեր մտածություն ո՞ւր կը հանգեր, մտածողություն, զոր կզգուշանանք բացատրել աստ, անշուշտ զգացումներ չվիրավորելու համար, որովհետև զարմանալի բան, ճշմարտություն մը խոսիլ և պակասություններ նշավակելն ընդհանուրի զգացումը վիրավորելու նշանակություն ունի եղեր, և հետևաբար ազգատեցություն է եղեր։

Ահավասիկ տրամաբանություն մը, որուն դժբախտաբար ըսենք, թե բարեբախտարար մեր խելքը չհասնիր։

Ինչ որ Է. անցնինք այս կետ և դառնանք մեր նյութին։

Տ. Հ. Հ. Պարոնյան ի խնդրո բարեկամաց կսկսի վերստին յուր զավեշտական գրվածքներ, որովք ևս Լույս ճոխացյալ նոր տարիեն կը ներկայանա յուր ազնիվ ընթերցողաց, հավաստի լինելով թե՛ ինք և թե՛ պ. Հ. Հ․ Պարոնյան գեթ այսուհետև քաջալերություն պիտի գտնեն» («Լույս», 1882, №213, Էջ 1)։

Ուշագրավ է և շահեկան «Լույսի» հայտարարությունը նախ, որպես Պարոնյանի լրագրական գործունեության վավերական մի ճշտում և մանավանդ փաստական ապացույց Պարոնյանի անստորագիր հոդվածների և ծածկանունների բացահայտման համար։ Այսպիսով, կարող ենք վստահությամբ հավաստել, որ «Լույսում» գործածված Խիկար, Ապտակ, Խտիղ, Մոգ, Արքիլիքոս ծածկանունները, ինչպես և անստորագիր երկերը պատկանում են Պարոնյանին։

Պարոնյանը հանդես Է եկել բազմաթիվ ծածկանուններով, բայց երբեք չի ցանկացել անհայտության մեջ մնալ։ «Գողություններ լրագրական հրապարակի վրա» հոդվածը ուղղված Է բանագողութեան դեմ՝ ի պաշտպանություն իր թերթերի՝ «Մեղուի» և «Թատրոնի»։ Հոդվածի սկզբում, որպես մուտք, պարոնյանական հատու