Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարստահարվելու դատապարտված են, կամ այն է, որ բարեխնամ կառավարության գավառաց մեջ գտնված չարախնամ կուսակալներն անկարող ըլլալով հարստահարիչները զսպելու, ոճրագործությանց տեսարանին առջև նարկիլե քաշելով կը զվարճանան։

Ասոնց որն ալ հավանական ըլլա սա ճշմարիտ է, որ գավառաց հայերն զրկված են այն ամեն իրավունքներե, զորս հլու և հավատարիմ հպատակ ազգերն կը վայելեն ամեն տեղ և ամեն ատեն։

Լսածնուս նայելով ս. Պատրիարք հայրն մեծապատիվ եպարքոսին ներկայացեր ու Մշո այս վիճակն նկարագրելով ետ դարձեր է գոհացուցիչ խոստումներով։

Աղոթենք Աստուծո, որ այս խոստումներն իր նախորդաց պես ապարդյուն չմնան ու բարձրապատիվ Մահմուտ Նետիմ փաշային օրով իսպառ վերնան գավառներեն այս հարստահարություններն, որ հակառակ բարեխնամ կառավարության կամացը տեղի կունենան։


ԱՐԳՈ ԹՎԱԲԱՆՈԻԹՅՈԻՆ ԷՖԵՆՏԻ ՈՒ

ՄԵԾԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՐՀԱԳՐՈԻԹՅՈԻՆ ԱՂԱ․..

Քրիստոստուր էֆենտի Ղազարոսյան ազգային քանի մը վարժարանաց տնօրեն կարգված առաջին օրեն ավելի աշակերտաց քաղաքավարությանը հոգ տանիլ սկսավ քան թե... իրենին, և ինչպես որ մեր հայրերն ուսմունք և գիտություն սորված չըլլալնուն վրա ցավելով մեզի խրատ կուտան ու կըսեն.— «Տղա՛ս, ինձի պես տգետ մի՛ մնար, բան սորվե՛» այսպես ալ Քրիստոստուր էֆենտին աշակերտացը կըսե. «Տղա՛ք, քաղաքավար եղի՛ք»։

Այս խրատը ապարդյուն չմնաց, որովհտեև աշակերտներն, որք այս խրատը չլսած իրարու պատվանուն չէին տար, սկսան իրարու հետ պարոնով, աղայով ու էֆենտիով խոսիլ։ Բացի ասկից, ուսմանց ու գիտությանց ալ մեյմեկ պատվանուն տալ սկսան, օրինակի համար. — Արգո թվաբանություն աղան սորվեցա՞ր. — Ո՛չ։ Մեծապատիվ աշխարհագրություն էֆենտիս կը սերտեմ կոր.— Ես տակավին վսեմափայլ հայերեն պեյս չսորվեցա. — Բարձրապատիվ պատմության դասագիրքս դո՞ւք առիք.

— Չէ՛, հարգոյապատիվ կրոնագիտությունդ առած էի և այլն։ Քրիստոստուր էֆենտին այս խրատն պտղաբեր տեսնելուն պես՝ նկատելով որ ամուսնությանց թիվն օր ըստ օրե կը նվազի — կամ