Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սնափառություն, պճնասիրոլթյուն, հպարտություն չունեցող կին մը։

Արևելքի քրիստոնեից վիճակը բարվոքելու տենչով չբռնվող տերություն մը։

Կուշտ փորով վարժապետ մը։

Առանց «Տիրոջ գործին» «Ավետաբեր մը» (տե՛ս էջ 219)։

Պարոնյանի անստորագիր և ծածկանուններով երկերը հարուստ են նրա ինքնությունը հաստատող բազմաթիվ նման փաստերով։ Մեջբերված օրինակները միայն նմուշներ են, որոնց հիման վրա կատարված են բանասիրական մեր ուսումնասիրություններն ու եզրահանգումները։