Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Քյոսե քեհյա» — Տ. Չուխաջյան օպերետներից (տե՛ս «Լա Թուրքին և Չուխաճյանի խումբը», ծանօթ. № 2)։

2. «...Մեյտան օյունի» — Կրկեսային բնույթի թուրքական հրապարակային խաղ։

3. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IX հատ., «Քյոսե քեհյա»։


ԽԻԿԱՐԻՆ ԹՈՒՂԹԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 4-ին (№ 167), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի II հատորում, 1938 թվականին։

1. «Ժոպ» — Ծխախոտի թուղթ՝ ընկերության անունով։

2. «Քոմիսիոն խան» — Տե՛ս «Դրամական պտույտ մը», ծանօթ. № 1։

3. Խոսքը վիճակահանության տոմսերի մասին է։

4. «Ավսթրո-Թուրքի թուղթը»՝ Ավստրո-թուրքական բաժնետիրական ընկերության վիճակահանության տոմսերն են։


ԹԱՏՐՈՆՆԵՐ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 4-ին (№ 167), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին:

1. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IX հատ., «Քյոսե քեհյա»։

2. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IX հատ., «Արիֆին հիյլեսի» <1>, «Արիֆին հիյլեսի» <2>։

3. Տե՛ս «Թատրոններ» <1>։


ԴԸՍ... ԴԸՍ... ԴԸՍՐՈ՜ՎԱԽՈ՜Ս «ՄԻՄՈՍԸ»

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 4-ին (№ 167), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Լա ֆիյլ տը մատամ Անկո» — «Մատամ Անգոյի աղջիկը»։

2. Տե՛ս «Թատրոններ», <1>։


«ՄԻՄՈՍ» Ի ԹԱԿԱՐԴԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 11-ին (№ 168)։

1. Գաֆաֆյան տպարանում էր շարվում Հ. Հաճյանի «Միմոս» երգիծաթերթը.


ԴԱՐՁՅԱԼ ԴՍՐՈՎԱԽՈՍՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ․ հոկտեմբերի 25-ին (№ 170), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Կետիկ փաշայում էր գործում Հ. Վարդովյանի հիմնադրած թատրոնը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հատ., «Ապտակը», 1875, ծանոթ. № 22)։