Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. «...Ալըք մուխարիր», Տխմար խմբագիր։

3. «Ժիրոֆլե Ժիրոֆլա» — Լը Կոկի օպերետներից։


«ՄԻՄՈՍԻՆ» ԽԱՅՏԱՌԱԿՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսեք «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 1-ին (№ 171), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «...Թուղթի կտորը» Հ. Հաճյանի «Միմոսն» է։


«ՄԻՄՈՍ» ԿԱՏՂԱԾ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 1-ին (№ 171), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ենթադրում ենք, որ ակնարկը վերաբերում է սուլուքուլեցիների վատ, գռեհիկ լեզվին։

2. Շփոթել լրագրական ասպարեզը Տաքոսի տաճարի հետ, նշանակում է համարել այն գինետուն։


ՀԵՐԻՔ ԼԱՑԻՐ, ԱՆՈԻՇԻԿՍ, ՀԵՐԻՔ...

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ, հոկտեմբերի 11-ին (№ 168)։


ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՆ ՄԵՋ ՄՐՐԻԿ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 18-ին (№ 169)։

1. Ակնարկում է Խաչատուր սրբազանի կազմակերպած Պետրոս կաթողիկոսի սպանությունը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հատ., «Օդափոխության համար Ալեմ տաղի երթալիք հիվանդները», ծանոթ. № 1)։

2. Պատրիարքը Ն. Վարժապետյանն էր։

3. Խոսքը վերաբերում է «Միմոս» երգիծաթերթին։


ԼՈԻՍԱՎՈՐՅԱԼ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 18-ին (№ 169)։

1. Նկատի ունի Եղնիկ վարդապետ Ապահունիին, որը այդ տարիներին առաջնորդական պաշտոններ է վարել գավառներում։

2. «Վարազդատյան ընկերություն»: Ըստ Ալպոյաճյանի, հիմնադրված պետք է լինի 1873—1874 թթ. Պոլսում։ Նպատակն էր զարկ տալ հայկական թատրոնին։


ԺԻՐՈՖԼԵ ԺԻՐՈՖԼԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 18-ին (№ 169), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. «Ժիրոֆլե ժիրոֆլա» — Տե՛ս «Դարձյալ դսրովախոսն», ծանոթ. № 3։