Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Պատրիարքը՝ Ն. Վարժապետյանն էր, որը միաժամանակ նախագահն էր Քաղաքական ժողովի։

3. Հոլլուեի սպեղանիներն ու դեղահատերը ժամանակին համարվել են բուժիչ միջոցներ՝ բազմաթիվ հիվանդությունների համար։

4. «Վալաթիո խմբակի» նպատակն էր պանդուխտ հայերին գրաճանաշ դարձնել։

5. Հավանաբար, ակնարկում է Մ. Իզմիրլյանին, որը հետագայում ընտրվեց պատրիարք, իսկ ավելի ուշ՝ կաթողիկոս։

6. «Երկու բարերար անձինք»-ը Աբրահամ փաջա Երեմյանն ու Սարգիս Պալյանն են (տե՜ս «Ազգային սնտուկին անձնական տկարությունը», ծանոթ. № 3)։

7 Տե՜ս «Նավահանգստի մեջ մրրիկ», ծանոթ. № 1։


ԽԻԿԱՐՆ ԿՐՈՆԱՎՈՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 1-ին (№ 171), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. «Իզմիրի խնդիրը» Հ. Եգեսյան սրբազանի և տեղի մեծահարուստ Հ. Սպարթալյանի միջև ծագած պայքարն էր (տե՜ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V1 հատ., «Կարքվի՞նք թե չէ», ծանոթ. № 1)։


ԺԱՄԱՆԱԿԸ ԻՆՉԵ՜Ր ԿԸՆԵ...

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 8-ին (№ 172), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։

1. Ս. Փափազյանը 1863—1868 թթ. Ե. Պոլսում հրատարակում էր «Ժամանակ» կիսամսյա հանդեսը:

2. Պարոնյանը «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանին հաճախ է անվանում «տրամաբան», հատկապես «Ջոջերի» մեջ հեգնել է նրա անտրամաբանությունը և այդ բառին խիստ կառչած լինելը (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հատ., «Ազգային ջոջեր», «Օ. Խոճասարյան»)։


ՀԱՐՍՏԱՀԱՐՈԻԹՅՈԻՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 8-ին (№ 172), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Կարինից, 1875 թ. նոյեմբերի 6-ին, «Մասիսին» ուղղված նամակը նկարագրում էր Մշո հայերի ծանր վիճակը.

«Քաղաքս հասած լուրերն և մասնավոր տեղեկություններն զՄՈւշ մեծ հուզման և վտանգի մեջ կը նկարագրեն, անխուսափելի և ծանրակշիռ վտանգի ենթարկված է հոնտեղի ազգայնոց վիճակը։ Եկած գիրերն անստորագիր են, որք միայն կը ծանուցանեն, թե հեռագիրն և փոշտան մեզ համար արգիլված են, թե այգիները կը կտրտեն, կը ճմլեն և կոչնչասնեն, և եթե անձ մը հոն դիմացներն ելնե՝ դանակովը կը զարնեն, թե հնձանները, դեղերը և մարագները կայրեն, թե ուր որ հայ մը տեսնվի, խաշ և հավատ կը հայհոյեն, թե մանուկ տղաքներեն մինչև ծեր, այր և կին, առհասարակ, կը գանակոծվին տաճիկներեն...»։